Սմբատ Լպուտյանը՝ ՖԻԴԵ-ի հանձնաժողովի նախագահ

Սմբատ Լպուտյանը՝ ՖԻԴԵ-ի հանձնաժողովի նախագահ

PanARMENIAN.Net - Հայաստանի շախմատի ֆեդերացիայի առաջին փոխնախագահ, միջազգային գրոսմայստեր Սմբատ Լպուտյանը ՖԻԴԵ-ի հանձնաժողովի նախագահ է ընտրվել: Լոնդոնում տեղի է ունեցել շախմատի միջազգային ֆեդերացիայի (ՖԻԴԵ) հերթական համաժողովը: Գործկոմը ընտրել է հանձնաժողովների նախագահներ:

Համաշխարհային օլիմպիադաների բազմակի հաղթող և մրցանակակիր Սմբատ Լպուտյանը կգլխավորի «Շախմատը կրթական համակարգում» հանձնաժողովը:

ՖԻԴԵ- ի գործկոմը գնահատել է շախմատը Հայաստանի ուսումնական հաստատություններում ներդնելու հաջողված փորձը, հայտնում է ՀԱՕԿ լրատվականը:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---