Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Նազարբաևի և Լուկաշենկոյի հետ

Պուտինը հեռախոսազրույց է ունեցել  Նազարբաևի և Լուկաշենկոյի հետ

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 16-ին Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի և Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հետ, հայտնում է Կրեմլի պաշտոնական կայքը:

Նույն օրը Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել նաև ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ:

Համաձայն հաղորդագրությունների, Պուտինը երկների ղեկավարների հետ, ինչպես և Փաշինյանի հետ զրույցի ընթացքում, քննարկել է եվրասիական ինտեգրացիոն միավորումների շրջանակում փոխգործակցությանը վերաբերող արդիական հարցեր:

Պուտինը զանգել է նաև Ղրղզստանի նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովին:

Նոյեմբերի 8-ին Աստանայում կայացած ՀԱՊԿ գագաթնաժողովում հնարավոր չեղավ գլխավոր քարտուղար ընտրել՝ ՀՀ-ն պնդում էր, որ իր թեկնածուն շարունակի պաշտոնավարել, անդամներից ոմանք, որ Բելառուսը պետք է ստանձնի պաշտոնը: Ուստի հարցը հետաձգվեց մինչև դեկտեմբերի 6-ը: Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը կարծում է, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար կդառնա Բելառուսի ներկայացուցիչը:

Ավելի վաղ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Ադրբեջանի դեսպան Լատիֆ Գանդիլովի հետ հանդիպմանն ասել էր, որ երկիրը պատրաստ է 3 թեկնածություն առաջադրել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնի համար: Նա ասել է, թե ոչ ոք չի փորձում «նսեմացնել Հայաստանի իրավունքները, որ ինչ-որ մեկը հաղթեց, կամ տանուլ տվեց»:

Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը, ճեպազրույցի ընթացքում անդրադառնալով Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի և Ադրբեջանի դեսպան Լատիֆ Գանդիլովի միջև ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի վերաբերյալ զրույցին, ասել է, որ «ի վերջո, կոռեկտ չէ», երբ կառույցի ոչ անդամ երկրի դեսպանի հետ քննարկվում են դրա ներքին հարցերը:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---