Մովսիսյանը՝ Ջիբրալթարի հետ խաղի մասին. Գերազանց թիմային հաղթանակ

Մովսիսյանը՝ Ջիբրալթարի հետ խաղի մասին. Գերազանց թիմային հաղթանակ

PanARMENIAN.Net - Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը հիանալի թիմային հաղթանակ է համարել նոյեմբերի 16-ին Ջիբրալթարի հետ խաղում գրանցված հաջողությունը, որտեղ Հայաստանը հաղթել է 6:2 հաշվով: Այդ մասին նա գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում:

«Գերազանց թիմային հաղթանակ Ջիբրալթարում ...և, օ-o, 4 գոլ: Առաջ Հայաստան»,- ասվում է Մովսիսյանի գրառման մեջ:

Խաղի ընթացքում 6 գոլից 4-ի հեղինակ է դարձել Յուրա Մովսիսյանը: Նման արդյունք առաջին անգամ է գրանցվում Հայաստանի հավաքականի պատմության մեջ, ասվում է ՀՖՖ ֆեյսբուքյան էջում:

Հայաստանի հավաքականից գոլերի հեղինակ են դարձել նաև Արթուր Քարտաշյանը և Ալեքսանդր Կարապետյանը։ Սա նրանց նորամուտն էր հավաքականում:

Յուրա Մովսիսյանը Հայաստանի հավաքական է վերադարձել 2018-ի հոկտեմբերին տևական ընդմիաջումից հետո: Յուրա Մովսիսյանը հավաքական էր հրավիրվել դեռևս մայիսի սկզբին, սակայն վնասվածք ստացավ մայիսի 18-ին «Յուրգորդենի» կազմում Շվեդիայի առաջնության 9-րդ տուրի «Էրեբրուի» դեմ խաղում: Նա վիրահատվեց և 4 ամիս չէր կարող խաղադաշտ դուրս գալ:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
---