«ԷՅ ՋԻ» ՍՊԸ-ն պետությանը 50.5 մլն դրամի վնաս է պատճառել17 նոյեմբերի 2018 - 13:07 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեն պարզել է, որ քաղաքացի Ա. Ջ.-ն, 2017թ. հուլիսին Գեղարքունիքի մարզում հիմնադրելով «ԷՅ ՋԻ» ՍՊԸ-ն, կատարել է մի շարք չարաշահումներ, հայտնում է ՊԵԿ մամուլի ծառայությունը։ Վերջինս իր անվամբ ձևակերպել է օդափոխման, սառեցման և տաքացման համակարգերի տեղադրման ծառայություններ, ինչպես նաև ապրանքների վաճառքներ` յոթ ընկերությունների: Այս մասին հայտնում են ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից: Սակայն ձևավորված հարկվող օբյեկտների վերաբերյալ հարկային հաշվարկներ ընկերությունը չի ներկայացրել՝ պետությանը պատճառելով առանձնապես խոշոր չափի՝ ավելի քան 50.5 մլն դրամի վնաս: Պետությանը պատճառված առանձնապես խոշոր չափի վնասի նախնական հաշվարկը և նախապատրաստված նյութերն ուղարկվել են ՊԵԿ հետաքննության վարչություն՝ հետագա ընթացքը լուծելու նպատակով: Մեկ այլ դեպքով էլ պարզվել է, որ Մարտունու բնակիչ Լ. Հ.-ն, առանց պետական գրանցման և հարկային մարմնում հաշվառման, նոյեմբերի 1-ից 9-ը կազմակերպել է հանրային սննդի՝ գիշերային դիսկո-բարի գործունեություն: Հարուցվել է վարչական վարույթ, նախապատրաստվում են լրացուցիչ նյութեր պետությանը պատճառված վնասի չափը որոշելու և համապատասխան պատասխանատվության ենթարկելու նպատակով: Իսկ ՊԵԿ ՕՀՎ մարզային թիվ 15-րդ (Վայոց ձորի) բաժնի իրականացրած օպերատիվ-հետախուզական միջոցառումներով պարզվել է, որ Հ. Ս.-ն այս տարվա մայիսից, առանց ընդերքօգտագործման թույլտվության, Վայոց ձորի մարզի Գողթանիկ բնակավայրի հարակից տարածքից բազալտե բեկորներ է արդյունահանել: Վերջինս 110 խմ ծավալով բազալտի բեկորները վերածել է սալիկի, որոնք էլ իրացվել են Վայոց ձորի և Գեղարքունիքի մարզերում՝ 1 խմ-ը 5000 դրամով: Ընդհանուր ձեռնարկատիրական եկամուտը կազմել է 550 հազար դրամ: ՀՀ hարկային օրենսգրքի 407 հոդվածի համաձայն՝ ապօրինի գործունեությամբ զբաղվելու դեպքում գանձվում է տուգանք՝ ձեռնարկատիրական եկամտի 50%-ի չափով, ինչպես նաև ընդերքօգտագործման թույլտվության համար պետական տուրք է գանձվում 500,000 դրամի չափով: Արդյունահանված և իրացված բազալտե սալիկների իրական ծավալները և պետությանը պատճառած վնասի չափը ճշտվում է: ՊԵԿ ՕՀՎ մարզային թիվ 11-րդ (Արարատի) բաժնի աշխատակիցներն Արարատի մարզում արձանագրել են ֆիզիկական անձի կողմից առանց համապատասխան լիցենզիայի արտարժույթի առքուվաճառքով զբաղվելու փաստ: Հարուցվել է քրեական գործ: ՕՀՎ աշխատակիցները բացահայտել են նաև լիցենզավորման ենթակա՝ ատամնատեխնիկական գործունեության ապօրինի կազմակերպման երկու դեպք: Պետությանը պատճառված վնասի չափը հաշվարկվում է: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | ԱԺ նախագահ․ Դրական եմ վերաբերվում, եթե ՀՀ–ն գազ գնի Ադրբեջանից Ըստ նրա՝ սահմանին սյուն տեղադրելը նշանակում է, որ Հայաստանն ու Ադրբեջանն իրարից տարածքային պահանջներ չունեն Զախարովա․ՌԴ–ն պատրաստ է աջակցել ՀՀ–ին և Ադրբեջանին սահմանազատման և ԼՂ հուշարձանների պահպանման հարցերում «Պայմանավորվածությունները պետք է լինեն կայուն, հավասարակշռված և փոխընդունելի»,–ասել է նա Վաշինգտոնում կայացել է ամենամյա Արդարության երթը Երթի մասնակիցներն Ադրբեջանի դեսպանատան մոտից քայլել են դեպի Թուրքիայի դեսպանատուն, հետո դեպի Սպիտակ տուն Ալիև․ ՌԴ-ն երբեք չի հեռանա Կովկասից Նա հավելել է, թե Ադրբեջանին հաջողվել է ՌԴ հետ համագործակցության այնպիսի ձևաչափ մշակել, որը փոխշահավետ է |