2019-ին մոտ 11,000 բուժաշխատողի աշխատավարձ կբարձրանա (վիդեո)

2019-ին  մոտ 11,000  բուժաշխատողի աշխատավարձ կբարձրանա

PanARMENIAN.Net - 2019 թվականին կբարձրանա պոլիկլինիկաների ու ամբուլատորիաների մոտ 11,000 բուժաշխատողի աշխատավարձը, հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։

Գալիք տարում բժիշկների աշխատավարձը 178,000-ից կդառնա 240,000 դրամ, բուժքույրերինը՝ 80,000 դրամից 100,000 դրամ:

ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը նշում է, որ դրանք դրույքաչափերն են, այլ ոչ իրական գումարները: Բարձրանում է բոլորի աշխատավարձը՝ առանց հավելյալ ֆինանսական միջոցների:

2018 թվականի օգոստոսին ավելի քան 10,000 բուժաշխատողի աշխատավարձ էր բարձրացել, գալիք տարում նախատեսվում է նաև տնտեսական աշխատողների աշխատավարձի բարձրացում։

Հուլիսի 1-ից տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոնի բժիշկների աշխատավարձը նույնպես բարձրացել էր՝ 25-30%-ով։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---