Մինսկի պատասխանը Փաշինյանին. «Փողոցային ժողովրդավարության կանոններն անընդունելի են մեծ քաղաքականության մեջ»

Մինսկի պատասխանը Փաշինյանին. «Փողոցային ժողովրդավարության կանոններն անընդունելի են մեծ քաղաքականության մեջ»

PanARMENIAN.Net - Բելառուսի ԱԳՆ մամուլի քարտուղար Անատոլի Գլազը մեկնաբանել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը Բելառուսից բացատրություններ պահանջելու վերաբերյալ:

Նիկոլ Փաշինյանը կտրուկ քննադատել է Բելառուսի ու Ղազախստանի առաջնորդների պահվածքն Աստանայում ՀԱՊԿ գագաթնաժողովից հետո։ Փաշինյանը դժգոհություն է հայտնել Մինսկի և Բաքվի միջև ՀԱՊԿ օրակարգի հարցեր քննարկելու ու Նազարբաևի՝ Աստանայում արված հայտարարությունների վերաբերյալ։

Գլազը հայտարարել է, որ մեծ քաղաքականության մեջ ընդունված է ղեկավարվել ոչ թե «փողոցային ժողովրդավարության կանոններով, այլ դիվանագիտական ընթացակարգի հստակ նորմերով»:

«Հավանաբար, ՀՀ վարչապետի պաշտոնակատարն իրեն դրել է միջազգային դատախազի տեղ, որն իրավասու է պատժել կամ ներել»,-ասել է Գլազը, հայտնում է Tut.by-ը:

Ըստ Բելառուսի ԱԳՆ ներկայացուցչի, «դա կարող է ընդունելի լինել ՀԱՊԿ նախկին քարտուղար, ՀՀ քաղաքացի Յուրի Խաչատուրովի դեպքում, բայց միջպետական հարաբերություններում գոյություն ունեն ընթացակարգի և էտիկետի հստակ նորմեր»:

«Հավանաբար, պարոն Փաշինյանը դեռ չի հասկացել, որ այսպես կոչված փողոցային ժողովրդավարության կանոններն անընդունելի են մեծ քաղաքականության մեջ: Ափսոս, հուսով ենք, որ դա ժամանակի հետ կանցնի»,-ասել է Գլազը:

Փաշինյանը, մեկնաբանելով Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հանդիպումը Մինսկում Ադրբեջանի դեսպանի հետ, առաջարկել է պատկերացնել իրավիճակ, երբ ՀՀ վարչապետն է քննարկում ՀԱՊԿ հարցերը երրորդ երկրի դեսպանի հետ։«Սա դռնփակ ֆորմատով նիստ է․․․ փակ խոսակցություն է դաշնակիցների միջև։ Ես զարմացած եմ, որ 30 քանի կամ չգիտեմ թե քանի տարի երկրի ղեկավարի կարգավիճակում եղած մարդը կարող է նրան այդպիսի քայլ թույլ տալ», - շեշտել է վարչապետի պաշտոնակատարը։

Նա նշել է, որ բացատրություններ է պահանջելու նաև Նազարբաևից, ում հայտարարությունը այն մասին, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնն անցնում է Բելառուսին, հակասել է կողմերի պայմանավորվածությանը։

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---