Instagram-ը կհեռացնի արհեստական լայքերն ու մեկնաբանությունները

Instagram-ը կհեռացնի արհեստական լայքերն ու մեկնաբանությունները

PanARMENIAN.Net - Instagram-ը որոշել է պայքարել հատուկ հավելվածների դեմ, որոնք թույլ են տալիս մեկնաբանություններ, լայքեր թողնել, ինչպես նաև այլ գրառումներ կատարել: Այդ մասին ասվում է սոցցանցի հայտարարության մեջ:

Ընկերությունը վերջին շրջանում նկատել է, որ կողմնակի հավելվածներ են կիրառվում, որոնք թույլ են տալիս արհեստականորեն ավելացնել աքաունթի լսարանը: Սոցցանցի ղեկավարությունը հայտարարել է, որ դա հակասում է իրենց կանոններին:

«Այսօրվանից մենք կսկսենք ջնջել անիրական լայքերը, գրառումներն ու մեկնաբնություններն աքաունթներից, որոնքց տարածումն ավելացնելու նպատակով կողմնակի հավելվածներ են կիրառվում»,-ասվում է հաղորդագրության մեջ, գրում է «Վեդոմոստին»:

Սոցցանցի ղեկավարությունը կիրազեկի հայտնաբերված աքաունթների օգտատերերին այն մասին, որ այդ ճանապարհով հավաքած լայքերը, մեկնաբանություններն ու այլ գրառումները հեռացվելու են: Աքաունթների տերերին կառաջարկվի փոխել գաղտնաբառը, որպեսզի կողմնակի հավելվածները չկարողանան նրանց գրառումներն օգտագործել վերոնշյալ նպատակներով: Հաղորդագրության մեջ ասվում է, որ օգտատերերը, փոխանցելով իրենց տվյալները նման հավելվածների, ռիսկի են դիմում:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---