Փաշինյան. Ինչ ասել եմ Բելառուսի հայտարարության վերաբերյալ, մնում է ուժի մեջ

Փաշինյան. Ինչ ասել եմ Բելառուսի հայտարարության վերաբերյալ, մնում է ուժի մեջ

PanARMENIAN.Net - Եթե ՀԱՊԿ-ում դեկտեմբերի 6-ին չլինի կոնսենսուս նոր գլխավոր քարտուղարի հարցով, Հայաստանը կշարունակի աշխատել կոնսենսուսի հասնելու ուղղությամբ։ Այդ մասին հայտարարել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը մամուլի ասուլիսում:

«Կարծում եմ, Բելառուսի ԱԳՆ խոսնակի պատասխանին հայկական կողմից արձագանք եղել է, ես ինքս անձամբ պատասխանել եմ: Ինչ ասել եմ, կմնա ուժի մեջ», - ասել է նա՝ նշելով, որ բացատրություններ է պահանջելու թե արդեն նշված, թե այլ խնդիրների կապակցությամբ։

Մեկնաբանելով բելառուսական զենքի նոր խմբաքանակ Ադրբեջանին վաճառելու մասին հայտարարությունը՝ Փաշինյանն ասել է, որ դա ոչ մի կապ չունի հայ-բելառուսական հարաբերությունների սրման հետ։ Նա հիշեցրել է, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի՝ ՀՀ ներկայացուցիչ լինելու ժամանակ Ադրբեջանին մատակարարտվել են «Պոլոնեզները»։

«Մեր դիրքորոշումը շատ հստակ է՝ դատապարտում ենք նման գործարքները, համարում ենք այդ գործաքրներն ուղղված ընդդեմ ՀՀ ազգային շահերի, և կարծում ենք, որ դրանք խաթարում են ՀԱՊԿ բովանդակությունը․․․ մենք փոխադարձաբար պետք է պարզաբանումներ ունենանք»,-ասել է վարչապետի պաշտոնակատարը։

Փաշինյանը նշել է, որ երկրներից յուրաքանչյուրի համար պիտի պարզ լինի՝ ինչ պարտավորություններ կան միմյանց և կազմակերպության նկատմամբ։«Մենք մեր պարտավորությունները լիարժեքորեն պահպանում ենք, ինչը, ցավոք, չենք կարող հստակ ասել մեր որոշ գործընկերների մասին», - շեշտել է նա:

Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը կտրուկ քննադատել է Բելառուսի ու Ղազախստանի առաջնորդների պահվածքն Աստանայում ՀԱՊԿ գագաթնաժողովից հետո։ Փաշինյանը դժգոհություն է հայտնել Մինսկի և Բաքվի միջև ՀԱՊԿ օրակարգի հարցեր քննարկելու ու Նազարբաևի՝ Աստանայում արված հայտարարությունների վերաբերյալ։Նա նշել է, որ բացատրություններ է պահանջելու նաև Նազարբաևից, ում հայտարարությունը այն մասին, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնն անցնում է Բելառուսին, հակասել է կողմերի պայմանավորվածությանը։

Բելառուսի ԱԳՆ մամուլի քարտուղար Անատոլի Գլազը մեկնաբանել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը Բելառուսից բացատրություններ պահանջելու վերաբերյալ:Գլազը հայտարարել է, որ մեծ քաղաքականության մեջ ընդունված է ղեկավարվել ոչ թե «փողոցային ժողովրդավարության կանոններով, այլ դիվանագիտական ընթացակարգի հստակ նորմերով»:«Հավանաբար, ՀՀ վարչապետի պաշտոնակատարն իրեն դրել է միջազգային դատախազի տեղ, որն իրավասու է պատժել կամ ներել»,-ասել է Գլազը:

Ընթերցեք նաև.«Կոմերսանտ». «Բուքմեյքերները կարող են խաղադրույք ընդունել Լուկաշենկո- Փաշինյան մենամարտի արդյունքով»

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---