Ադրբեջանում բնակելի շենքում պայթյունի հետևանքով կան զոհեր

Ադրբեջանում բնակելի շենքում պայթյունի հետևանքով կան զոհեր

PanARMENIAN.Net - Ադրբեջանի Գյանջա քաղաքումպայթյուն է որոտացել բնակելիներից մեկում: Ինչպես հայտնել է երկրի ԱԻՆ-ը, պայթյունը տեղի է ունեցել 4-հարկանի տանը:

«Արդյունքում շենքի մի մասը փլուզվել է: Ըստ նախնական տվյալների, փլատակների տակ մարդիկ են մնացել»«-ասել են գերատեսչությունում, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Ըստ տեղական ԶԼՄ-ների, փլատակների տակից դուրս է բերվել 3 դի, մեկ տուժած տեղափոխվել է հիվանդանոց: Պատահարի վայրում որոնողական աշխատանքներ են ընթանում:

Ըստ աղբյուրների, պայթյունի պատճառ կարող էր դառնալ գազի արտահոսքը:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---