Փաշինյան. Հարաբերական անդորրը շփման գծում Դուշանբեի պայմանավորվածության արդյունք է20 նոյեմբերի 2018 - 13:56 AMT PanARMENIAN.Net - Հայկական ու ադրբեջանական զինված ուժերի շփման գծում տիրող հարաբերական անդորրը Դուշանբեում ՀՀ և Ադրբեջանի ղեկավարների պայմանավորվածությունների արդյունքն է։ Այդ մասին հայտարարել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը մամուլի ասուլիսի ժամանակ։ «Օպերատիվ կապը պայմանավորվածությունների հարակից բաղադրիչներից մեկն է։ Կապի վերաբերյալ տարբեր քննարկումներ էլ եղան՝ ոմանք ընկալել էին, թե ես ու Ադրբեջանի նախագահն առավոտից երեկո չաթ ենք անում: Իհարկե, դա այդպես չէ, ըստ անհրաժեշտության, ներկայացուցիչների միջոցով տեղեկատվություն է փոխանցվում»,-ասել է նա։ Նա հավելել է, որ ընկալում կա, որ բանակցային գործընթացին տիրապետել են սահմանափակ թվով մարդիկ։ «Այս մոտեցումը սխալ եմ համարում․ կարծում եմ, գործընթացին պիտի տիրապետի հնարավորինս շատ մարդ։ Կարծում եմ, որ հայ ժողովուրդն Արցախի վերաբերյալ բանակցային գործընթացից և բովանդակությունից տեղեկացված է առավել, քան երբևէ, և այս մոտեցումը շարունակվելու է», - ասել է նա։ Ավելի վաղ Դուշանբեում ԱՊՀ գագաթնաժողովի ընթացքում Հայաստանի վարչապետ ՆԻկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև հանդիպում է տեղի ունեցել, որի ընթացքում հաջողվել է հասնել պայմանավորվածությունների, որոնց իրականացումը կնպաստի խաղաղ գործընթացի համար համապատասխան մթնոլորտի ձևավորմանը: Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի ներկայությամբ միջադեպի առնչությամբ 7 ձերբակալված կա Նախաձեռնվել է քրեական վարույթ Երևանում անհնազանդության ակցիաներ են. Փողոցներ են փակվում, կառավարության դիմաց ցույց է Քաղաքացիների կողքին ընդդիմադիր պատգամավորներ կան Նախարար․ 2026–ից բուհ կընդունվեն դպրոցական ավարտական քննությունների արդյունքներով Տավուշի մարզում 2021–22 թվականներից փորձարկվում է հանրակրթության նոր չափորոշիչը Ամառային զոչակոչը կմեկնարկի ապրիլի 29–ից Կզորակոչվեն նաև մինչև 2024–ի մարտի 1-ը կամավոր հիմունքներով ծառայություն անցնելու դիմում ներկայացրած իգական սեռի անձինք |