Փաշինյան․ 64 մլրդ դրամի վերաբերյալ քննություն է ընթանում

Փաշինյան․ 64 մլրդ դրամի վերաբերյալ քննություն է ընթանում

PanARMENIAN.Net - ՀՀ-ում կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում մոտ 64 մլրդ դրամի ծավալով գործեր են քննվում։ Այդ մասին հայտարարել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը մամուլի ասուլիսում։

Փաշինյանը հայտնել է նաև, որ եղել են գումարները կամ գույքը կամավոր բերել-վերադարձնելու առաջարկներ։ «Ասում են՝ կամավոր բերենք, վերադարձնենք ինչ-որ մի չափ և դա մեղմացուցիչ հանգամանք դիտվի: Բայց մեր խնդիրը ո՞րն է՝ գնահատել, արդյո՞ք պիտի վերադրաձնեն այնքանն, ինչքան վերադարձնում են, թե կրկնակի-եռակի», - ասել է նա՝ շեշտելով, որ համոզված չէ, որ արված առաջարկներն օբյեկտիվ են եղել։

Ընթերցեք նաև. Փաշինյանը չի թաքցնում՝ ներդրողների մոտ «որոշակի լարում» կա հեղափոխությունից հետո

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---