Փաշինյան. Ալեքսանդր Սարգսյանի գործով նախաքննությունը շարունակվում է

Փաշինյան. Ալեքսանդր Սարգսյանի գործով նախաքննությունը շարունակվում է

PanARMENIAN.Net - ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր՝ Ալեքսանդր Սարգսյանի գործով նախաքննությունը շարունակվում է: Այդ մասին հայտարարել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը մամուլի ասուլիսում։

Պատասխանելով PanARMENIAN.Net -ի հարցին, թե ինչ փուլում է գտնվում Սարգսյանի բանկային հաշիվներից գումարների վերադարձը ՀՀ պետբյուջե, վարչապետի պաշտոնակատարը նշել է, որ այդ գործով նախաքննությունն այժմ շարունակվում է:

«Բայց ես համոզված եմ, որ այդպիսի բազմաթիվ գումարներ կվերադարձվեն պետական բյուջե»,- հավելել է Փաշինյանը:

Նա նաև ասել է, որ յուրաքանչյուր նման քրգործի վրա ազդում է երկրում տիրող քաղաքական իրավիճակը, ինչպես նաև միջազգային իրավիճակը:

Սեպտեմբերի 11-ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբայր Ալեքսանդր Սարգսյանը միայն մեկ բանկում ունի մոտ $30 մլն: Նա Սարգսյանին մեկ շաբաթ ժամանակ էր տվել այդ գումարը պետությանը վերադարձնելու համար:

Ի պատասխան Ալեքսանդր Սարգսյանի գրասենյակը տարածել է նրա հայտարարությունը՝ հորդորելով ՀՀ վարչապետին կոչ անել ՀՀ իրավապահ բոլոր մարմիններին` վերադառնալ օրինականության դաշտ, անհապաղ վերադարձնել իրեն և իր ընտանիքին պատկանող գույքը և դրամական միջոցները, կալանքից ազատել իրեն և իր ընտանիքին պատկանող դրամական միջոցները։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---