Մելքումյան․ Էլէներգիան հնարավոր է էժանանա 3.5 դրամով20 նոյեմբերի 2018 - 16:49 AMT PanARMENIAN.Net - ԱԺ գազի և էլեկտրաէներգիայի հարցերով քննիչ հանձնաժողովի նախագահ, «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը հայտարարել է, որ համապատասխան ռեզերվներ հայթայթելու դեպքում 2019 թվականի փետրվարի 1-ից հնարավոր կլինի էլեկտրաէներգիայի սակագինը Հայաստանում նվազեցնել 3-3.5 դրամով: Ըստ Մելքումյանի՝ սակագնի իջեցման նպատակով ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունն ու Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը պետք է բանակցեն արտադրող կայանների և բնական մենաշնորհ ունեցող ընկերությունների հետ, որ կարողանան ռեզերվները տեղայնացնել կամ փաստագրել: «Եթե հայթայթվեն միջոցներ, մենք կարող ենք փետրվարի 1-ից շուրջ 3-3.5 դրամի սահմաններում իջեցում ունենալ: Սակագնի իջեցման համար ռեզերվներ են պետք: Դրանցից են ատոմային էլեկտրակայանը, ջերմային էլեկտրակայանը: Ռեզերվ է նաև այն, որ պետք է իջեցվի ՀԷՑ-ի շահութաբերությունը: Ներկայում ՀԷՑ-ի շահութաբերությունը կազմում է 14%, այն պետք է իջնի 12%-ի: Ռեզերվ է համարում նաև կորուստների նվազեցումը: Էլեկտրաէներգիայի սակագնի մեջ դրված է 11.03% կորուստ, բայց փաստացի 9.5% կորուստ ունենք: Եվ այդ կորուստները 2020-ին պետք է իջնեն մինչ 7.4%-ի: Մենք առաջարկում ենք 2019-ին կորուստները նվազեցնելով հասցնել 7.5%-ի: Կորուստների ավելի արագ նվազեցումն էլ կարտահայտվի էլեկտրաէներգիայի սակագնի մեջ»,- նշել է Մելքումյանը: Նա հավելել է, որ հաջողվել է զուգահեռ իրականացնել աշխատանքներ, որ ատոմակայանն ավելի աշխատի, և մոտ 20-25 մեգավատի լրացուցիչ ռեզերվ է բացահայտվել: «Եվ կարող ենք արձանագրվել, որ 1-1.5 դրամի էլեկտրաէներգիայի սակագնի իջեցման ռեզերվ ունենք»,-նշել է Մելքումյանը: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Կայծակը հարվածել է Աբու Դաբի-Երևան չվերթի օդանավին՝ ճաքել է պատուհաններից մեկը Օդանավում խուճապ է սկսվել, սակայն օդաչուների պրոֆեսիոնալիզմի շնորհիվ հաջողվել է անվնաս վայրէջք կատարել Fastex-ը, Ucraft-ը և Hoory-ն հովանավորել են Dօing Digital 2024 համաժողովը և հատուկ մրցանակների արժանացել Fastex web3 էկոհամակարգը ճանաչվել է լավագույնը բլոկչեյնի նորարարական կիրառման համատեքստում GRECO-ն ՀՀ-ին կոչ է արել ավելի ուժեղ վերահսկողություն սահմանել բարձրագույն գործադիր գործառույթների նկատմամբ Իշխանությունները GRECO-ին պետք է ներկայացնեն զեկույցում առկա 22 առաջարկությունների վերաբերյալ իրենց կատարողականը Սենատոր Փիթերս․ Ադրբեջանն էթնիկ զտում է իրականացրել Նա գլխավորում է Հայաստանի պաշտպանության ակտի՝ S.3000 բանաձևի միաձայն ընդունման նախաձեռնությունը |