Մնացականյանը ԵԽԽՎ նախագահին է ներկայացրել ԼՂ կարգավորման ՀՀ մոտեցումները

Մնացականյանը ԵԽԽՎ նախագահին է ներկայացրել ԼՂ կարգավորման ՀՀ մոտեցումները

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 20-ին Ստրասբուրգ կատարած աշխատանքային այցի շրջանակում ԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի (ԵԽԽՎ) նախագահ Լիլիան Մորի Պասքիեին է ներկայացրել ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի մոտեցումները:

Այս համատեքստում Զոհրաբ Մնացականյանը շեշտել է, որ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման միջազգային մանդատով օժտված միակ ձևաչափ հանդիսացող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունից դուրս հիմնախնդրի վերաբերյալ քննարկումներն այլ հարթակներ տեղափոխելու փորձերը չեն նպաստում դրա հանգուցալուծմանը՝ վնասելով տարածաշրջանում կայունության ու խաղաղության հաստատմանը, հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը:

Զոհրաբ Մնացականյանը Լիլիան Մորի Պասքիեին ԵԽԽՎ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ մաղթել է հաջողություններ այդ պատասխանատու պաշտոնում: Անդրադառնալով Խորհրդարանական վեհաժողովի առջև ծառացած խնդիրներին՝ ԱԳ նախարարի պաշտոնակատարն աջակցություն է հայտնել դրանց դիմագրավելու ուղղությամբ գործադրվող ջանքերին: Զոհրաբ Մնացականյանը նշել է, որ ԵԽ յուրաքանչյուր անդամ պետություն պետք է իր ներդրումն ունենա համընդհանուր եվրոպական արժեքների շուրջ համախմբված կառույցի գործունեության արդյունավետության և վարկանիշի բարձրացման գործում:

Հայաստանում տեղի ունեցած վերջին ներքաղաքական զարգացումների համատեքստում նախարարի պաշտոնակատար Մնացականյանն ընդգծել է կառավարության հանձնառությունը ժողովրդի կողմից տրված մանդատի հիման վրա շարունակելու բարեփոխումների գործընթացը, որի հերթական հանգրվանը լինելու է արդար և թափանցիկ, ժողովրդի կամքն արտահայտող ընտրությունների անցկացումը:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը, Ստեֆան Վիսկոնտին և Էնդրյու Շոֆերը` ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ միասին հոկտեմբերի 29-ից նոյեմբերի 2-ը այցելել էին տարածաշրջան, և այցի արդյունքներով հանդես են եկել համատեղ հայտարարությամբ։Նշվում է, որ այցի գլխավոր նպատակը եղել է Դուշանբեում սեպտեմբերին կայացած ԱՊՀ գագաթաժնողովին Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև զրույցի արդյունքների քննարկումը, Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում հետագա քայլերի ուրվագծումը և տեղում իրավիճակի ընդհանուր գնահատումը:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---