ՀՀ-ում $500 մլն-ի ներդրում կարվի. Մի քանի գործարան կկառուցվի

ՀՀ-ում $500 մլն-ի ներդրում կարվի. Մի քանի գործարան կկառուցվի

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն Արագածոտնի մարզ իր աշխատանքային այցի ընթացքում համայնքապետների հետ հանդիպմանն ասել է, որ Հայաստանում $500 մլն-ի ներդրում անելու պայմանավորվածություն է ձեռք բերվել:

Փաշինյանի խոսքով` ներդրումը կուղղվի արտադրության ոլորտ. մասնավորապես` կկառուցվի մի քանի գործարան, որոնք, ըստ վարչապետի պաշտոնակատարի 180 աստիճանով կփոխեն հայաստանյան տնտեսության վիճակը:

Աշխատանքների մեկնարկը հնարավոր է՝ տրվի 2019 թվականի գարնանից:

Ավելի վաղ՝ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել էր, որ Հայաստանում կենցաղային տեխնիկայի արտադրություն է բացվելու:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---