Մոտ $1 մլն՝ ՀՀ-ում ներառական կրթությանը. Աջակցության 5 կենտրոն կստեղծվի21 նոյեմբերի 2018 - 15:14 AMT PanARMENIAN.Net - ՀՀ Կառավարության` երեխաների պաշտպանության ոլորտի բարեփոխումների շրջանակում ՀՀ կրթության և գիտության նախարարությունը, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ, իրականացնելու է «Ներառական կրթության համակարգի հզորացում Հայաստանում» դրամաշնորհային ծրագիրը: Գործակալության կողմից ծախսերի փոխհատուցումը կազմում է $825,000, իսկ ԿԳՆ-ի ներդրումը` $82,500: Ներառական կրթության համակարգի հզորացման եռամյա ծրագիրը կօգնի նախարարությանը դարձնել ներառական կրթությունը բոլոր երեխաների համար: Ակնկալվում է, որ տվյալ բարեփոխման արդյունքում կդադարեցվի երեխաների հոսքը խնամքի և հատուկ կրթական կենտրոնացված շուրջօրյա հաստատություններ, երեխաները կվերաինտեգրվեն ընտանեկան միջավայրում, և կձևավորվեն այլընտրանքային ընտանեկան և համայնքահեն սոցիալական և կրթական ծառայություններ կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների համար: Երեխաների պաշտպանության համակարգի բարեփոխումների ներքո ՀՀ Կառավարությանը տրամադրվող աջակցության շրջանակում, խրագիրը կապահովի այլընտրանքային համայնքային ծառայությունների հասանելիություն թիրախային հաստատություններից ընտանեկան միջավայր վերադարձած երեխաների համար, ինչպես նաև հանրակրթության հասանելիություն թիրախային համայքներում բոլոր երեխաների համար, թիրախային հատուկ կրթական և խնամքի հաստատությունների երեխաների վերամիավորում իրենց կենսաբանական ընտանիքների հետ կամ ինտեգրում ընտանեկան միջավայր (խնամակալական կամ խնամատար ընտանիք, կամ որդեգրում): Ծրագրի իրականացման տարիներին նախատեսվում է առնվազն հինգ մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի հիմնադրում (ներառյալ թեքահարթակներ, հասանելի սանհանգույցներ, յուրաքանչյուր կենտրոնում ռեսուրս սենյակների վերանորոգում, կահույքի ու սարքավորումների տրամադրում), փոքրածավալ ենթակառուցվածքների հարմարեցում 100 ընդունող հանրակրթական դպրոցներում (ներառյալ թեքահարթակներ, հասանելի սանհանգույցներ, յուրաքանչյուր դպրոցում մեկ ռեսուրս սենյակի վերանորոգում և սարքավորումների տրամադրում) և ծրագրի տարեկան աուդիտ: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը Հնդկաստանի ԱԳՆ–ն՝ Բաքվին․ Խթանում ենք ռազմարդյունաբերական արտադրանքի արտահանումը Նա նշել է, որ իր երկիրը լավ հարաբերություններ ունի և Ադրբեջանի, և ՀՀ հետ |