ՎիվաՍել-ՄՏՍ-ի գնորդները խաղարկության արդյունքում 3 մեքենա և 15 սմարթֆոն են շահել

ՎիվաՍել-ՄՏՍ-ի գնորդները խաղարկության արդյունքում 3 մեքենա և 15 սմարթֆոն են շահել

PanARMENIAN.Net - ՎիվաՍել-ՄՏՍ-ը հերթական անակնկալն է մատուցել իր հաճախորդներին: 18 հոգու համար, շահավետ գնումը դարձել է նաև խաղարկությամբ հաղթելու առիթ: Նրանցից 15-ը դարձել է Honor 9 Lite սմարթֆոնի, իսկ 3-ը՝ Kia Rio X-line մակնիշի ավտոմեքենայի սեփականատեր:

Հաջողակ գնորդներն անակնկալ նվերները ստացել են ընկերության գլխամասային գրասենյակում կազմակերպված՝ հանդիսավոր արարողության ընթացքում: Ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը հանձնել է խաղարկված սմարթֆոններն ու ավտոմեքենաների բանալիները:

«Իրականացված խաղարկությունը հաճելի անակնկալի հնարավորություն է ընձեռել ոչ միայն մեր բաժանորդներին, այլև ցանկացած գնորդի, ով օգտվել է մեր սպասարկան կենտրոններում իրականացված վաճառքից: Հասարակության լայն շրջանակներին օգտակար լինելու մոտեցումը բխում է մեր ընտրած ռազմավարությունից: Դա վերաբերում է ոչ միայն սոցիալական ուղղվածության ծրագրերի իրականացմանը, այլև սպասարկման ոլորտում առաջարկվող ծառայություններին: Շնորհավորում եմ հաջողակ հաղթողներին և շնորհակալություն հայտնում՝ մեր ծառայություններից օգտվողներին»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը:

Օգոստոսի 17-ից սեպտեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում, ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման կենտրոններից 30 900 դրամ և ավելի արժողությամբ սմարթֆոնների գնորդները մասնակցել են Honor 9 Lite սմարթֆոնների և Kia Rio X-line մակնիշի ավտոմեքենաների խաղարկություններին:

Ծրագրային ապահովմամբ իրականացված խաղարկության հաղթողներն ընտրվել են պատահականության սկզբունքով: Խաղարկվել են գնված սմարթֆոնների IMEI (նույնականացման) կոդերը: Գնորդները տեղեկացվել են խաղարկության անցկացման կարգի և կանոնների մասին: ՎիվաՍել-ՄՏՍ-ն իր ֆեյսբուքյան պաշտոնական էջով, ստեղծել է խաղարկության ամբողջ ընթացքին հետևելու հնարավորություն: Ավելին՝ այդ ամենը տեսանկարահանվել է:

Խաղարկված նվերների մասին ծանուցման և դրանք քաղաքացիներին հանձնելու գործընթացն իրականացվել է նախապես հայտարարված և հրապարակայնացված կանոններով: Ավելին՝ ընկերությունը խստորեն պահպանել է դրանք: Անակնկալ նվերները ստանալու համար սահմանված ժամկետում (մինչև հոկտեմբերի 30-ը ներառյալ) ՎիվաՍել-ՄՏՍ-ին դիմել են 2 ավտոմեքենայի և 14 սմարտֆոնի հաղթողները: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ խաղարկված 1 ավտոմեքենայի և 1 սմարթֆոնի հաղթողները խաղարկությունների կանոններով սահմանված կարգով և ժամկետում չեն ներկայացել ՎիվաՍել-ՄՏՍ մրցանակները ստանալու համար՝ ընկերությունն իրականացրել է նոր խաղարկություն՝ 1 ավտոմեքենայի և 1 սմարթֆոնի համար, և դարձյալ պատահականության սկզբունքով հայտնի են դարձել նաև այդ հաղթողները:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---