Յան Բլումքվիստը համերգ կտա Երևանում

Յան Բլումքվիստը համերգ կտա Երևանում

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 23-ին Երևան բացառիկ համերգային այցով կժամանի Յան Բլումքվիստը՝ ժամանակակից աշխարհի ամենայուրահատուկ սոլո-երաժիշտներից մեկն ու էլեկտրոնային երաժշտության ամենաթրենդային բենդերից մեկի ղեկավարը։ Նաելույթ կունենա Տերյան 91-ում՝ երեկոյան ժամը 21։00-ից մինչև լուսաբաց։ Յան Բլումքվիստին Հայաստան է հրավիրել Pahest33-ը։

«Pahest33-ը կարևորում է որակյալ ակումբային երաժշտության զարգացումը Հայաստանում։ Երևանը համաշխարհային ակումբային կյանքին հաղորդակից դարձնելը մեր կարևոր նպատակն ենք համարում»,- նշել է Pahest33 գործառնական ղեկավար Ջոն Մկրտչյանը։

Նրա խոսքով՝ նմանատիպ նախաձեռնությունների շնորհիվ Երևանը զբոսաշրջիկների համար գրավիչ ուղղություն է դառնում, ի վերջո Յան Բլումքվիստին կենդանի կատարմամբ ունկնդրելու հնարավորությունները քիչ են։

Յան Բլումքվիստը բնակվում է Բեռլինում։ Նրա երաժշտական ոճն անվանում են էլեկտրո-փոփ կամ ակումբային սոուլ։ 2012-ին Բլումքվիստի Something says երգը պայթեցրեց համացանցը, որից հետո Յանը մեծ ճանաչելիություն ձեռք բերեց։ Ներկայիս երաժշտական շրջագայության ընթացքում երաժիշտն իր բենդի հետ արդեն այցելել են Բարսելոնա, Ցյուրիխ, Անտվերպեն, Բուդապեշտ և Վիեննա:։

Pahest33-ը կոնցեպտային բառ-ռեստորան է, որն իր դռները բացել է 2017-ից։ Այն ընդգրկված է «Գալաքսի» ընկերությունների խմբի կազմում ի թիվս այլ ընկերությունների ու վայրերի, ինչպիսին, օրինակ, «Սանտաֆե» սրճարանն է։ «Գալաքսի» ընկերությունների խումբը պաշտոնապես գործում է 1999-ից և Հայաստանի խոշոր հարկատուներից մեկն է։

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---