Արցախի նախագահը բարձր է գնահատել ԱՀՀ աշխատանքն ազգային խնդիրների լուծման հարցում

Արցախի նախագահը բարձր է գնահատել  ԱՀՀ աշխատանքն ազգային խնդիրների լուծման հարցում

PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 21-ին Լոս Անջելեսում հանդիպում է ունեցել Ամերիկայի հայկական համագումարի (ԱՀՀ) Արևմտյան ափի ներկայացուցիչների հետ:

Նախագահը բարձր է գնահատել հայկական համագումարի գործունեությունը համազգային խնդիրների լուծման և Հայրենիք- Սփյուռք կապերի ամրապնդման գործում՝ գոհունակությամբ նշելով Արցախի հետ համագործակցության բարձր մակարդակը:

Հանդիպմանը մասնակցել են Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, պաշտոնատար այլ անձինք, հայտնում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի այցն ԱՄՆ հիսթերիայի առիթ է դարձել Ադրբեջանում: Ըստ այդ երկրի ԱԳՆ հայտարարության, Ադրբեջանը դիվանագիտական ուղիներով բողոք կներկայացնի ԱՄՆ-ին՝ Արցախի նախագահ Բակո Սահակյանին մուտքի արտոնագիր տրամադրելու վերաբերյալ:

Ավելի վաղ Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպանատունը բողոքի նոտա էր հղել երկրի արտաքին քաղաքական գերատեսչությանը Բակո Սահակյանի Ֆրանսիա կատարած այցի կապակցությամբ:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ տարածաշրջանային անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները
Նա հավելել է, որ թուրքական կողմն ավարտել է Նախիջևանի և Կարսի միջև 224 կմ երկարությամբ երկաթուղային գծի կառուցումը
Փետրվարի 1–ից ՀՀ–ն պաշտոնապես միացել է Հաագայի Միջազգային քրեական դատարանին
Փետրվարի 1-ին Միջազգային քրեական դատարանը իրավասություն է ստանալու հետաքննել Ալիևի գործողությունները
---