Արբանյակի միջոցով ստվերային այգիներ կբացահայտվեն

Արբանյակի միջոցով ստվերային այգիներ կբացահայտվեն

PanARMENIAN.Net - ՀՀ կառավարության նոյեմբերի 22-ի նիստում փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը հայտնել է, որ ստվերային այգիների դեմ պայքարելու համար արբանյակային պատկերների մեթոդն է գործի դրվելու:

«Արբանյակային պատկերների միջոցով ստանում ենք խոնավ հողերի պատկերը և դա համադրում ենք ջրօգտագործման ընկերությունների կողմից պայմանագրերի հետ: Եվ տեսնում ենք, թե որտեղ ունենք ստվերային այգիներ, այսինքն՝ որտեղ է, որ հողը ջրվում է, խոնավ է, բայց այդ տարածքներում չունենք պայմանագրեր: Այս գործընթացն արդեն սկսել ենք, հենց այսօր կսկսենք աշխատանքային խմբի կազմավորման աշխատանքները»,- ասել է Ավինյանը:

Գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը նշել է, որ սկսել են ներդնել ռեգիստրացիոն համակարգ, որը հստակ պատկերացում կտա՝ գյուղատնտեսական հողերի մասին:

«Կան այգիներ, որոնց մասին մենք չգիտենք, և հետո հարց է առաջանում՝ թե այցուց ստացվող մթերքի արտահանումն ու ներքին սպառումն ինչպես կազմակերպենք: Մենք հստակ ռեգիստրացիոն համակարգեր ենք ներդնելու, որը մեզ հնարավորություն կտա հասկանալ, ընդհանրապես ինչո՞ւ չի օգտագործվում այս կամ այն հողը: »,- ասել է նա:

Ըստ Գրիգորյանի՝ քաղաքականության մեջ հստակ ներառվել է ջրախնայողության համակարգի ներդրումը: Ամեն տարի ավելի ու ավելի շատ գումար է տրամադրվելու այդ ուղղությամբ:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---