10, 20 և 50,000 դրամանոց նոր թղթադրամները դրվել են շրջանառության մեջ (վիդեո)

10, 20 և 50,000 դրամանոց նոր թղթադրամները դրվել են շրջանառության մեջ

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 22-ից շրջանառության մեջ են դրվել 10,000, 20,000 և 50,000 դրամ անվանական արժեքով 2018 թ. թողարկման ՀՀ թղթադրամները:

Սահմանվել է, որ 10,000, 20,000 և 50,000 դրամ անվանական արժեքով 2018 թ. թողարկման թղթադրամները ՀՀ տարածքում օրինական վճարամիջոց են և ենթակա են անվերապահ ընդունման իրենց անվանական արժեքով` փողով արտահայտված բոլոր պարտավորությունների դիմաց, առանց ժամկետային սահմանափակումների:

10,000 դրամ անվանական արժեքով 2003, 2006, 2008 և 2012 թթ. թողարկման թղթադրամները մնում են շրջանառության մեջ առանց սահմանափակումների և շրջանառության պայմանների փոփոխության: 20,000 դրամ անվանական արժեքով 1999, 2007, 2009, 2012 թթ. թողարկման թղթադրամները մնում են շրջանառության մեջ առանց սահմանափակումների և շրջանառության պայմանների փոփոխության:

50,000 դրամ անվանական արժեքով 2001 թ. թողարկման թղթադրամները մնում են շրջանառության մեջ առանց սահմանափակումների և շրջանառության պայմանների փոփոխության:

Նախկին թողարկման թղթադրամները դուրս կգան շրջանառությունից բնական մաշվածությամբ, հայտնում է Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունը։

1000, 2000 և 5000 դրամ անվանական արժեքով 2018 թ. թողարկման թղթադրամները շրջանառության մեջ են դրվելու 2018 թ. դեկտեմբերի 25-ից:

100,000 դրամ անվանական արժեքով նոր թղթադրամներ չեն թողարկվելու, իսկ 2009 թ. թողարկման հարյուր հազար դրամ անվանական արժեքով թղթադրամները մնում են շրջանառության մեջ առանց սահմանափակումների և շրջանառության պայմանների փոփոխության:

2017 թվականի նոյեմբերին ՀՀ Կենտրոնական բանկը ներկայացրել էր շրջանառության մեջ ներդրվելիք երրորդ սերնդի թղթադրամների էսքիզները։

Նոր 1000-դրամանոցը նվիրված է լինելու Պարույր Սևակին: 2000-դրամանոցը՝ շախմատիստ Տիգրան Պետրոսյանին: 5000-դրամանոցը՝ Վիլյամ Սարոյանին, 10,000-դրամանոցը՝ Կոմիտասին, 20,000-դրամանոցը՝ Հովհաննես Այվազովսկուն, 50,000-դրամանոցը՝ Գրիգոր Լուսավորչին: 100,000-դրամանոցներ այլևս չեն թողարկվի:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---