Զախարովա. Մոսկվան կողջունի Երևանի և Բաքվի միջև ցանկացած պայմանավորվածություն

Զախարովա. Մոսկվան կողջունի Երևանի և Բաքվի միջև ցանկացած պայմանավորվածություն

PanARMENIAN.Net - Մոսկվան կողջունի ցանկացած պայմանավորվածություն Երևանի և Բաքվի միջև, ուղղված ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, սակայն կողմերը պետք է իրենք պայմանավորվեն: Այդ մասին ճեպազրույցում հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի միջև «գերիների փոխանակման վերաբերյալ» առաջարկին:

Ավելի վաղ ադրբեջանական լրատվամիջոցները տեղեկություն էին տարածել թե Ադրբեջանն առաջարկում է Հայաստանին փոխանակել երկու կողմում գտնվող անձանց՝ «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով:

«Պայմանավորվածությունները ենթադրում են փոխադարձ համաձայնություն: Նախաձեռնությունը ողջունելի է, սակայն այն կարող է կյանքի կոչվել միայն բոլոր կողմերի համաձայնության դեպքում»,-ասել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը:

Զախարովան նաև ողջունել է ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման գաղափարը:

Ավելի վաղ Փաշինյանն անդրադարձել է նաև Ադրբեջանի՝ «բոլորը բոլորի դիմաց» գերիների փոխանակման առաջարկին:«Մենք պե՞տք է գնանք դրան: Արցախում գտնվող երկու ադրբեջանցուց մեկը դատապարտվել է ցմահ, մյուսը՝ 22 տարով ազատազրկվել է, որովհետև նրանք երկու մարդ են սպանել և մեկ մարդու վիրավորել: Մենք համաձա՞յն ենք ևս երկու «ռամիլ սաֆարով» վերադարձնելու Ադրբեջանին»,- ասել է Փաշինյանը՝ հավելելով, որ հարգանքով է վերաբերվում Կարեն Ղազարյանի ծնողների անհանգստությանը, բայց հայ-վրացական ճանապարհը փակելն իր համար անհասկանալի է:

Ադրբեջանում պահվում է ՀՀ 3 քաղաքացի՝ Արսեն Բաղդասարյանը, Կարեն Ղազարյանը և Զավեն Կարապետյանը։

Հայկական կողում Ադրբեջանի 3 քաղաքացի կա՝ դիվերսանտներ Դիլհամ Ասկերովը և Շահբազ Գուլիևը, նաև զինծառայող Էլնուր Հուսեյնզադեն, որը ևս դիվերսիոն փորձի մասնակից է եղել:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---