Apple-ը կվերսկսի iPhone X-ի արտադրությունը

Apple-ը կվերսկսի iPhone X-ի արտադրությունը

PanARMENIAN.Net - Apple կորպորացիան կվերսկսի iPhone X-ի արտադրությունը՝ սարքը որոշ տարածաշրջաններում վաճառելու համար:

Նման որոշում է կայացվել նոր iPhone Xs և Xr-ի վաճառքի ցածր ցուցանիշների պատճառով: Նշվում է, որ Apple-ը գործընկերների միջոցով «հնացած» iPhone X-ը վաճառելու է միայն մի քանի տարածաշրջանում, որտեղ նոր սարքերի վաճառքը հատկապես կտրուկ է նվազել, գրում է Lenta.ru-ն The Wall Street Journal-ի վրա հղումով:

Նույնը տեղի ունեցավ iPhone 6-ի հետ, որի վաճառքը վերսկսվեց արտադրության պաշտոնապես դադարեցումից հետո:

Նույն պատճառներով ընկերությունը մտադիր է նվազեցնել Xr-ի գները Ճապոնիայում՝ առաջրակելով արտոնյալ պայմաններ կապի օպերատորներին: Այժմ Ճապոնիայում Apple-ի սմարթֆոններից ամենապահանջվածը iPhone 8-ն ու 8 Plus-ն են: Սակայն, պարբերականը չի նշում, թե որքան կնվազի նոր iPhone-ի գինը:

Նոր սմարթֆոնների աշնանային շնորհանդեսից հետո Apple-ը պաշտոնական կայքից հանել է տեղեկությունները iPhone X, SE և 6s-ի մասին: Դա նշանակում է, որ սմարթֆոնների արտադրությունն ու վաճառքը դադարեցված են: Ընկերությունը նաև դադարեցրել է այդ մոդելների համար աքսեսուարների վաճառքը: Այդպիսով, տվյալ պահին պաշտոնապես կարելի է գնել միայն iPhone Xs, Xs Max, Xr, 8 և 7:

.

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---