Հոբելյանական համերգ՝ նվիրված Ջիվան Գասպարյանի 90-ամյակին

Հոբելյանական համերգ՝ նվիրված Ջիվան Գասպարյանի 90-ամյակին

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 26-ին՝ ժամը 19:30-ին, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա աշխարհահռչակ դուդուկի վարպետ Ջիվան Գասպարյանի 90-ամյակին նվիրված հոբելյանական համերգ:

Համերգը կազմակերպում է «ԹԻ ԷՄ Փրոդաքշն» ընկերությունը, նախաձեռնությունը ՀՀ մշակույթի նախարարությանն է:

Հանդիսատեսին կներկայացվի համերգային հարուստ ծրագիր, որին մասնակցում են` Հասմիկ Պապյանը, Արտո Թունջբոյաջյանը, Արտյոմ Մանուկյանը (ԱՄՆ), Գևորգ Հակոբյանը, Արմեն Բաբախանյանը, Աննա Մայիլյանը, Էդգար Խաչատրյանը, Կոմիտասի անվան ազգային քառյակը, Թաթուլ Ալթունյանի անվան Հայաստանի երգի պարի պետական վաստակավոր համույթը (գեղարվեստական ղեկավար՝ Ժիրայր Ալթունյան), Հայաստանի պետական ազգային ակադեմիական երգչախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր` Հ. Չեքիջյան), Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի սիմֆոնիկ նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր` Կ. Օրբելյան) և այլ անվանի հայ երաժիշտներ։

Համերգի ընթացքում ավագ և կրտսեր Ջիվան Գասպարյանները կատարումներով հանդես կգան:

Դուդուկի վարպետն արժանացել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի չորս մրցանակների (1957, 1962, 1973 և 1980թթ): 2002թ-ին վարպետն արժանացել է WOMEX մրցանակին:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---