Էրդողանի խոսնակ. ՌԴ-ի հետ սերտ գործակցել ենք ԼՂ խնդրի կարգավորման շուրջ, բայց այլ ուժեր միջամտել են՝ տապալելով գործընթացը

Էրդողանի խոսնակ. ՌԴ-ի հետ սերտ գործակցել ենք ԼՂ խնդրի կարգավորման շուրջ, բայց այլ ուժեր միջամտել են՝ տապալելով գործընթացը

PanARMENIAN.Net - Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մամուլի քարտուղար Իբրահիմ Քալընը Յըլդըրըմ Բեյազիթի անվան համալսարանում տեղի ունեցած «Թուրքիա-Ռուսաստան հարաբերությունները. Կերտելով ապագան» խորագրով գիտաժողովի ընթացքում հայտարարել է, որ Թուրքիան և ՌԴ-ն սերտ գործակցել են Արցախյան հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ, սակայն «այլ ուժերի միջամտությամբ գործընթացը տապալվել է»:

Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ, Քալընը շեշտել է, որ ՌԴ-ն կարևոր դերակատարություն ունի հակամարտության կարգավորման գործում, միևնույն ժամանակ, նա անարդյունավետ է համարել ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերը գործընթացում:

Ըստ Էրդողանի մամուլի քարտուղարի, Թուրքիան «մի քանի անգամ փորձել է խաղաղություն հաստատել Հարավային Կովկասում և վերջ դնել Հայաստանի շրջափակմանը»: Նա դարձյալ պնդել է, որ Հայաստանը պետք է հանձնի «գրավյալ տարածքներն» Ադրբեջանին, և որ դրանից «հայկական կողմը միայն կշահի»:

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը մի քանի անգամ հայտարարել է, որ ԼՂ հարցով բանակցություններում նոր մոտեցում է առաջարկում։ Նրա խոսքով,Հայաստանի Հանրապետության անունից Ադրբեջանի նախագահի հետ ինքը պատրաստ է բանակցել, բայց Արցախի անունից պետք է բանակցի Արցախի իշխանությունը՝ ի դեմս նախագահ Բակո Սահականի։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---