ՀՀ-ն Արցախի հողօգտագործողներին կաջակցի 460,000 լ դիզելով

ՀՀ-ն Արցախի հողօգտագործողներին կաջակցի 460,000 լ դիզելով

PanARMENIAN.Net - «Պետական աջակցություն գյուղատնտեսական հողօգտա­գոր­ծող­ներին մատչելի գնե­րով դիզելային վառելիքի ձեռքբերման ծրագրի» շրջանակում կբավարարվի Արցախի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի սեպտեմբերի 18-ի գրությամբ ներկայացված 460,000 լիտր դիզելային վառելիքի պահանջարկը: Համապատասխան որոշման նախագիծը տեղադրված է իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում:

2018 թվականին ծրագրի շրջանակում ՀՀ-ի հողօգտագործողներին նախատեսվել է հատկացնել մինչև 6 մլն լիտր դիզելային վառելիք, որից 2018 թվականի նոյեմբերի 22-ի դրությամբ փաստացի բաշխվել է 1.409 մլն լիտր:

Գյուղատնտեսական աշխատանքների իրականացման գործում գյուղացիական տնտեսություններին աջակցելու նպատակով 2012 - 2018 թվականներին իրականացվել են Հայաստանի Հանրապետության հողօգտագործողներին դիզելային վառելիքի և պարարտանյութերի մատչելի գներով ձեռքբերման պետական աջակցության 18 ծրագիր:

 Ուշագրավ
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
---