ՌԴ Դաշնային խորհուրդը վավերացրել է ԵՏՄ և Իրանի միջև ԱՏԳ մասին համաձայնագիրը

ՌԴ Դաշնային խորհուրդը վավերացրել է ԵՏՄ և Իրանի միջև ԱՏԳ մասին համաձայնագիրը

PanARMENIAN.Net - Ռուսաստանի Դաշնային խորհուրդը վավերացրել է Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) և Իրանի միջև ազատ առևտրի գոտու ստեղծման վերաբերյալ ժամանակավոր համաձայնագիրը:

Համաձայնագիրը ստորագրվել է 2018-ի մայիսին Աստանայում և գործելու է 3 տարի: Այն նախատեսում է ԱՏԳ-ի ստեղծում ԵՏՄ-ի և Իրանի միջև ապրանքների սահմանափակ ցանկով:

Ըստ համաձայնագրի, փաստաթուղթն ուժի մեջ մտնելուց ոչ ուշ, քան 1 տարուց, կողմերը պարտավորվում են բանակցություններ սկսել ազատ առևտրի մասին լիարժեք համաձայնագրի շուրջ:

Փաստաթուղթը սահմանում է ԵՏՄ-ի ու Իրանի միջև առևտրի հիմնական կանոնները, որոնք առավելապես մոտեցված են Առևտրի համաշխարհային կազմակերպության կանոններին, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Համաձայնագրում արձանագրված են նաև վեճերի կարգավորման հիմնական մեխանիզմները:

Ակնկալվում է, որ համաձայնագիրը նոր հնարավորություններ է բացելու հայկական արտադրողների համար իրանական շուկա մտնելու համար, ինչպես նաև շատ բարենպաստ պայմաններ՝ Հայաստանում նոր արտադրական հզորություններ հիմնելու համար:ԵՏՄ և Իրանի միջև ազատ առևտրի գոտի կգործի՝ նախատեսվում է նվազեցնել կամ զրոյացնել ներկրման մաքսային տուրքերն ապրանքների բավականին լայն տեսականու համար:

 Ուշագրավ
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---