Փաշինյան. Նոր ԱԺ-ն կընտրվի ամբողջ ժամկետով գործելու համար

Փաշինյան. Նոր ԱԺ-ն կընտրվի ամբողջ ժամկետով գործելու համար

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 24-ի քայլարշավի ընթացքում հայտարարել է, որ նոր ընտրվելիք խորհրդարանը կգործի ամբողջ ժամկետով։

«Խորհրդարանն ընտրվում է ամբողջ ժամկետով գործելու համար, ոչ մեկը չի կարող ժողովրդի փոխարեն որոշել: Խորհրդարանը լինելու է լեգիտիմ, որովհետև ընտրությունները լինելու են ազատ, արդար, թափանցիկ: Հայաստանն արդեն իսկ հեղափոխությունից հետո ազատ համացանց ունեցող երկիր է, և միջազգային կառույցներն արձանագրում են, որ Հայաստանում խոսքի ազատությունն աննախադեպ բարձր մակարդակի է: Այս պայմաններում ընտրված խորհրդարանը լինելու է լեգիտիմ, ուժեղ և ժողովրդի մանդատով օժտված»,- ասել է Փաշինյանը։

Ավելի վաղ «Սասնա ծռեր» կուսակցության համահիմնադիր Ժիրայր Սեֆիլյանը հայտարարել էր, թե նոր ձևավորվող խորհրդարանը 1-1,5 տարվա կյանք է ունենալու, քանի որ Հեղափոխության հիմնական առանցքային խոստումները չեն կատարվել` ԸՕ-ն չի փոխվել, ՀՀ նախկին նախագահներ Սերժ Սարգսյանը և Ռոբերտ Քոչարյանը չեն պատժվել, ՀՀԿ-ն չի հեռացվել քաղաքականությունից։

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---