Մասկն ուզում է Մարս ուղևորվել SpaceX-ով

Մասկն ուզում է Մարս ուղևորվել SpaceX-ով

PanARMENIAN.Net - SpaceX ընկերության հիմնադիր Իլոն Մասկը կարծում է, որ 70 տոկոսանոց հավանականությամբ կկարողանա Մարս թռչել: Այդ մասին 47-ամյա գյուտարարը հայտարարել է Axios ինտերնետ կայքին:

Ներդրողը ենթադրել է, որ նման գիտարշավը, SpaceX-ի նոր բազմաթիրախ կրող հրթիռների օգնությամբ, հնարավոր կլինի արդեն 7 տարուց, իսկ մեկ տոմսի արժեքը տիեզերական զբոսաշրջիկի համար չի գերազանցի «մի քանի հարյուր հազար դոլարը»:

«Մենք վերջերս մի քանի բացահայտում ենք արել, որոնք շատ են ոգևորում»,-ասել է Մասկը:

«Ես հստակ գիտեմ, թե ինչ է պետք անել»,-ասել է նա, գրում է Deutsche Welle-ն:

Մասկը, սակայն, չի բացառել, որ այդպիսի թռիչքը բնակչության ապահովված շերտի համար կարող է յուրօրինակ փախուստ դառնալ այն խնդիրներից, որոնց հետ նրանք կարող են բախվել Երկրի վրա:

«Մարսում մեռնելու հավանականությունը շատ ավելի մեծ է, քան Երկրի վրա,-խոստովանել է զրուցակիցը: Նա չի բացառել, որ մահվան դեպքեր կարող են լինել նաև ճանպարհին՝ բաց տիեզերքում: Եթե դա տեղի չունենա, միևնույն է, ըստ նրա, «Կարմիր մոլորակում հարկ կլինի ջանասիրաբար աշխատել՝ բազա կառուցելու համար»: «Եվ նույնիսկ, եթե այդ ամենը հաղթահարեք, պայմաններն այնտեղ շատ խիստ են...Մեռնելու հավանականությունը շատ բարձր է»,-ասել է նա:

Մասկը միևնույն ժամանակ վստահ է, որ չնայած բոլոր դժվարություններին, կմեկներ նման արշավի:

Նոյեմբերի 26-ին սպասվում է, որ Մարս կժամանի ՆԱՍԱ-ի վայրէջքային մոդուլը, որը գործարկվել էր մայիսին InSight առաքելության շրջանակում: Սարքը պետք է հետազոտի տեկտոնիկ գործընթացներն ու չափի ջերմային հոսքը: Առաքելության արժեքը 650 մլն եվրո է:

2017-ին Մասկը հայտարարեց, որ SpaceX-ը մշակում է նոր բազմաթիրախ հրթիռ Մարս թռչելու և Երկրի մի ծայրից մյուսն արագ փոխադրումների համար: Falcon Heavy-ն ստեղծվել է ծանր դասի Falcon 9-ի հիման վրա:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---