Մահացել է իտալացի ռեժիսոր Բերնարդո Բերտոլուչին26 նոյեմբերի 2018 - 13:05 AMT PanARMENIAN.Net - 77 տարեկանում մահացել է հայտնի իտալացի ռեժիսոր Բերնարդո Բերտոլուչին: Մահվան պատճառը դեռևս չի հրապարակվել, հայտնում է Lenta.ru-ն La Repubblica-ի վրա հղումով: Բերտոլուչին նաև դրամատուրգ էր, սցենարիստ, պրոդյուսեր և բանաստեղծ: 1960-ական թվականներին նա համարվում էր Ժան Լյուկ Գոդարի և Պիեռ Պաոլո Պազոլինիի հետևորդը: 1972-ին Բեռնարդո Բերտոլուչին ստեղծել է «Վերջին տանգոն Փարիզում» մեծ աղմուկ հանած կինոնկարը, որտեղ նկարահանվել էին Մառլոն Բրանդոն և Մարիա Շնայդերը: Ֆիլմը ժամանակակից ռոմանտիկ սիրո ողբերգության մասին էր:1976-ին Բերտոլուչին նկարահանել է «Քսաներորդ դար» կինոնկարը, որտեղ գլխավոր դերերով հանդես էին եկել Ժերար Դեպարդիեն և Ռոբերտ Դե Նիրոն: «Լուսին» (1979 թ.) և «Ծիծաղելի մարդու ողբերգությունը» (1981 թ.) կինոնկարները քննադատների կողմից ընդունվեցին սրերով, որից հետո Բերտոլուչին երկար ժամանակով դադարեց ֆիլմեր նկարահանել իտալական թեմաներով: Տեղափոխվելով Անգլիա՝ նա սկսել է նրա ստեղծագործությունների աշխարհաքաղաքացիական փուլը: 1987 թվականին նա նկարահանել է «Վերջին կայսրը» կինոնկարը, որը բարձր է գնահատվել և արժանացել է «Օսկար» մրցանակի` որպես տարվա լավագույն ֆիլմ: 15 տարվա բացակայությունից հետո Բեռնարդո Բերտոլուչին Իտալիայում նկարահանել է «Խուսանավող գեղեցկություն» կինոնկարը` Լիվ Թայլերի մասնակցությամբ: Ուշագրավ Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Պատճառը հայտնի չէ Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում Ամենաընթերցվողը բաժնում | Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով Քեշբեքի չափը կախված է IDBank-ի քարտից G7-ի երկրները կոչ են արել Բաքվին կատարել հումանիտար իրավունքի իր պարտավորությունները Նրանք նաև կոչ են արել Երևանին և Բաքվին հավատարիմ մնալ խաղաղ գործընթացին ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը Ետալեանը ներկաներին պատմել է AKNEYE-ի հետ գործակցության սեփական փորձի մասին Լավրով․ ՀՀ-ն դեռ ինքը չի կարող որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին իր տարածքում Նա ասել է, որ պետք է «նշել Հայաստանի սահմանները, ավարտել սահմանազատումը» |