Չինաստանում առաջին գենետիկորեն մոդիֆիկացված երկվորյակներն են ծնվել26 նոյեմբերի 2018 - 15:09 AMT PanARMENIAN.Net - Չինացի գիտնական Հե Ցզյանկույը հայտարարել է, որ իր երկրում ծնվել են առաջին գենետիկորեն մոդիֆիկացված աղջիկ երկվորյակները: Ըստ գիտնականի, նա մուտացիաներ է ներմուծել մարդկային սաղմի գեների մեջ երեխաներ չունեցող 7 ամուսնական զույգի բուժելու ընթացքում, սակայն նրան դեռ հաջողվել է մեկ հղիության հասնել: Արդյունքում ծնված երեխաների ԴՆԹ-ն նպաստում է ՄԻԱՎ-ի դեմ կայունության զարգացմանը: Աղջիկների ծնողները չեն բացահայտել իրենց անուններն ու բնակության վայրը: Գիտնականն, իր հերթին, դեռ իր խոսքերի ապացույցները չի ներկայացրել, գրում է Lenta.ru-ն MedicalXpress-ի վրա հղումով: Ցզյանկույը փորձել է անջատել CCR5 գենը: Արդյունքում օրգանիզմում չի սինթեզվել սպիտակուցը, որի միջոցով ՄԻԱՎ-ը միանում է T-բջիջներին: Գենի խմբագրումը կատարվել է արդեն բեղմնավորված ձվաբջջում, իսկ սերմնահեղուկի դոնորները բոլոր դեպքերում վիրուսակիր են եղել: Բոլոր տղամարդիկ ստացել են արդյունավետ հակավիրուսային թերապիա, ուստի ՄԻԱՎ-ը ժառանգին փոխանցելու ռիսկը նվազագույնի էր հասցված: Ծնված երկվորյակներից մեկի մոտ փոխվել էր CCR5 գենի երկու պատճեն, իսկ մյուսի մոտ՝ մեկը: Աշխարհի գիտնականներից շատերը դատապարտեցին Ցզյանկույի գործողությունները, սակայն եղան նաև սատարողներ: Ջորջ Չերչը Հարվարդից հավանություն է տվել չինացի բժշկի գործողություններին, քանի որ, ըստ նրա, ՄԻԱՎ-ը լուրջ սպառնաիք է հանրության համար: Ուշագրավ Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Պատճառը հայտնի չէ Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում Ամենաընթերցվողը բաժնում | ԱՆ–ից հերքել են լուրերը, թե պետպատվերը հիվանդանոցներում սպառվել է 43 միջոցառումներից/ենթամիջոցառուներից 2-ն է իրականացվում հերթագրման սկզբունքով ՄԻՊ․ Սեռով պայմանավորված կանանց թիրախավորումը տարածված է հասարակական բոլոր մակարդականերում Նա նշել է, որ անհանդուրժողականությունն առկա է հասարակական կյանքի բոլոր ոլորտներում PROFAL ընկերությունն անակնկալ է մատուցել իր 30,000-րդ հաճախորդին Էդգար Ավետիսյանը նշել է՝ ընկերության հաջողությունների հիմքում նաև հաճախորդներն են Երևանում կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Ազնավուրին Բացման օրը տեղի կունենա նաև քանդակագործի աշխատանքներին ու ստեղծագործական կյանքին նվիրված գրքի շնորհանդեսը |