Պորոշենկոն ստորագրել է Ուկրաինայում ռազմական դրություն հայտարարելու մասին հրամանագիրը26 նոյեմբերի 2018 - 17:28 AMT PanARMENIAN.Net - Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն ստորագրել է երկրում ռազմական դրություն հայտարարելու մասին հրամանագիրը, որը հրապարակվել է նախագահի կայքում: Միաժամանակ Պորոշենկոն Գերագույն ռադայի հաստատմանն է ներկայացրել «Ուկրաինայում ռազմական դրություն հայտարարելու մասին» հրամանագիրը: Ռազմական դրությունը կգործի 60 օր՝ նոյեմբերի 26-ից մինչև 2019-ի հունվարի 26-ը: Գլխավոր շտաբին հանձնարարվել է կազմակերպել մասնակի զորակոչ: Ուկրաինայի անվտանգության ծառայությանը հանձնարարվել է ուժեղացնել հակահետախուզական, հակաահաբեկչական և հակադիվերսիոն ռեժիմները, ինչպես նաև տեղեկատվական անվտանգությունը, հայտնում է «Վեդոմոստին»: Ռազմական դրությունն ուժի մեջ կմտնի Գերագույն ռադայում հավանություն ստանալուց հետո: Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն դիմել էր ՌԴ ղեկավարությանը՝ պահանջելով անհապաղ ազատ արձակել ուկրաինացի նավաստիներին և նավերը, որոնք կալանվել են Կերչի նեղուցում: Նա նաև մեղադրել է Ռուսաստանին միջազգային իրավունքի նորմերը խախտելու մեջ: Կանադան ՌԴ-ին մեղադրել է ագրեսիայի մեջ, իսկ Գերմանիան կոչ է արել կողմերին ձեռնպահ մնալ հետագա սրացումից: Ուկրաինայում ռազմական դրություն հայտարարելու պատճառւ միջադեպն է Սև ծովում: Կերչի նեղուցի մոտ ուկրաինական մոտորանավերը գնդակոծվել են և կալանվել ռուսական ԶՈւ նավերի կողմից: Նոյեմբերի 26-ին տեղի կունենա նաև ՄԱԿ Անվտանգության խորհրդի արտահերթ նիստը՝ Սև ծովում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ:ՆԱՏՕ-ն կողմերին զսպվածության կոչ է արել:Եվրամիությունն իր հերթին հորդորել է Ռուսաստանին վերականգնել նավարկությունը Կերչի նեղուցում ամբողջ ծավալով: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ Փաշինյանն աղետի գոտի է այցելել Նա այցելել է Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի Մարց գյուղի հատված |