«Սասնա ծռերը» տարակուսելի են որակել Փաշինյանի՝ «չշշկռվելու» հայտարարությունը

«Սասնա ծռերը» տարակուսելի են որակել Փաշինյանի՝ «չշշկռվելու» հայտարարությունը

PanARMENIAN.Net - «Սասնա ծռեր» կուսակցությունն արձագանքել է վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար,«Իմ քայլը» դաշինքի առաջնորդՆիկոլ Փաշինյանի հայտարարությանը, որը նա արել է Արթիկում քարոզարշավի ժամանակ: Կուսակցությունը «տարակուսելի է համարում Փաշինյանի «չշշկռվելու» վերաբերյալ հայտարարությունը:

«Դուք իրո՞ք որոշել եք, որ ձեզ իրավունք է տրված որոշել խորհրդարանի ու երբեմն նույնիսկ մարդկանց կյանքի չափե՞րը, ես ձեզ ասում եմ՝ հանկարծ չշշկռվեք, սա ձեզ համար Սերժ Սարգսյանի թուլամորթ ու թուլակամ իշխանությունը չէ», - ասել է Փաշինյանն Արթիկում:

Ըստ կուսակցության, Փաշինյանը կատարել է «անհիմն պնդումներ, օգտագործել է սպառնալիքներ և վիրավորական ենթատեքստ ունեցող արտահայտություններ»:

«Մեզ համար խիստ տարակուսելի է պարոն Փաշինյանի նման հայտարարությունը, ուստի հուսով ենք, որ նա առաջին իսկ առիթի դեպքում կպարզաբանի իր խոսքը:Մինչ այդ՝ վերահաստատում ենք մեր աջակցությունը հեղափոխությանն ու նրա նպատակներին և շարունակում ենք պնդել, որ, մեր համոզմամբ, ներկայիս ընտրությունների պայմանները, մեր ազգի ու պետության առջև ծառացած մարտահրավերները և դրանցով պայմանավորված հասարակական-քաղաքական զարգացումների միտումները մոտավորապես 1,5-2 տարի անց հանգեցնելու են նոր արտահերթ ընտրությունների անհրաժեշտության:

Այդ համոզմունքից ելնելով, մենք առաջարկել ենք համապատասխան նախընտրական ծրագիր, որը պարունակում է նաև Նոր Սահմանադրություն և նոր Ընտրական օրենսգիրք ու Կուսակցությունների մասին նոր օրենք ընդունելու առաջարկություն, որպեսզի նոր արտահերթ ընտրություններին հասնենք կազմ ու պատրաստ վիճակում և, զուգահեռաբար՝ լուծենք այն խնդիրները, որոնք այսօր էլ կանգնած են մեր ազգի ու պետության ճանապարհին»,-ասվում է հայտարարության մեջ:

«Սասնա ծռեռը» նաև իրենց հավատարմությունն են հայտնել այն բացարձակ ճշմարտությանը, որ քաղաքական ուժերի առաքելությունը գաղափարներ և տեսակետներ առաջարկելն է, սակայն որոշողը ժողովուրդն է և ժողովուրդը կորոշի բոլորիս անելիքը:

«Առիթից օգտվելով՝ հեղափոխությունը առաջնորդած ուժի, ինչպես նաև հեղափոխության մեջ ավանդ ունեցող և ժողովրդի դեմ չգործած բոլոր ուժերի ներկայացուցիչներին հորդորում ենք ձեռնպահ մնալ միմյանց հարվածելու մարտավարությունից և որպես միասնական նպատակ աչքի առաջ ունենալ նախկին հանցավոր ռեժիմի մաս կազմած և քրեական օլիգարխիայից զերծ Ազգային ժողով ձևավորելու հրամայականը»,-ասված է հայտարարության մեջ։

ՀՀ վարչապետի պաշտոնակատար, «Իմ քայլը» դաշինքի առաջնորդ Նիկոլ Փաշինյանն Արթիկում դաշինքի նախընտրական քարոզարշավի ընթացքում, անդրադառնալով «Սասնա ծռեր» կուսակցության այն հայտարարությանը, թե գալիք խորհրդարանը երկու տարվա կյանք է ունենալու, ասել է, որ այս իշխանությունը ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի թուլամորթ ու թուլակամ իշխանությունը չէ:

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---