Փաշինյանը Շահնազարյանին ՀՀԿ-ի երիտթևի ներկայացուցիչ է անվանել

Փաշինյանը  Շահնազարյանին  ՀՀԿ-ի երիտթևի ներկայացուցիչ է անվանել

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետի պաշտոնակատար, «Իմ քայլը» դաշինքի առաջնորդ Նիկոլ Փաշինյանը, Ստեփանավանում ընտրողների հետ հանդիպմանը պատասխանելով «Հայաստանի հանրապետական կուսակցության» համամասնական ցուցակի երրորդ համար Դավիթ Շահնազարյանի ԼՂ հարցի հետ կապված մեղադրանքներին, նրան ՀՀԿ-ի երիտթևի ներկայացուցիչ է անվանել:

«Վերջերս բացահայտված սերժական Դավիթ Շահնազարյանը հայտարարել է, որ մենք եկել ենք իշխաբնության Արցախը Ադրբեջանին հանձնելու: Ես հիմա ոչ մի էմոցիոնալ հայտարարություն չեմ անի, քանի որ ոչ ՀՀԿ-ն, ոչ Շահնազարյանը որևէ էմոցիա չեն առաջացնում», - ասել է Փաշինյանը:

Նա ասել է, որ որևէ մեկը չի կարող Արցախի ժողովրդի կամքին, ինքնորոշման իրավունքին հակառակ լուծում տալ ԼՂ հակամարտությանը:

«Ես ՀՀ-ի առաջին ղեկավարն եմ, որ նման բան է ասում: Գործող կառավարությունը ԼՂ հարցն ուզում է լուծել այնպես, ինչպես ձեզնից յուրաքանչյւորը, եթե ՀՀԿ-ն մեզ մեղադրում է Արցախը հանձնելու մտադրության մեջ, ուրեմն մեղադրում է ժողովրդին», - ասել է Փաշինյանը՝ հավելելով, որ Շահնազարյանը մի մարդ է, որը Սերժ Սարգսյանի հետ10 տարի Արցախը հանձնելու քաղաքականություն են վարել:

Փաշինյանն ասել է, որ վարչապետ Վազգեն Սարգսյանը ՀՀ նախագահներ Ռոբերտ Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին տարածաշրջանի ամենամարտունակ բանակն է ժառանգել:

«Ինչու այսքան տարի որևէ մեկը չի ասել, որ մեկ բակը ամենամարտունակն է տարածաշրջանում, որովհետև Սարգսյանը Ապրիլյան պատերազմին հայտարարեց, որ մեր բանակն ութսունականների զենքով է կռվում: Իսկ ինչու պետք է նրա եղբայրը միլիոններ ունենա, մեր բանակը՝ ոչ, ինչու պետք է Քոչարյանի ընտանիքը, Գագիկ Խաչատրյանի ընտանիքը միլիոններ ունենա, մեր բանակը՝ ոչ», - ասել է Փաշինյանը:

«Հայաստանին հանրապետական կուսակցության» համամասնական ցուցակի երրորդ համար Դավիթ Շահնազարյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ գործող իշխանությունն Արցախի համար «ավելի մեծ վտանգ է ներկայացնում, քան Ադրբեջանն իր ամբողջ զինված ուժերով»:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---