ՀՀ նախագահի պաշտոնական այցը Գերմանիա մեկնարկել է

ՀՀ նախագահի պաշտոնական այցը Գերմանիա մեկնարկել է

PanARMENIAN.Net - Պաշտոնական այցով Գերմանիայում գտնվող ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Բեռլինում մասնակցել է Մյունխենի անվտանգության միջազգային համաժողովի կողմից կազմակերպված աշխատանքային քննարկմանը: Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Գերմանիայում է նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հրավերով:

Միջոցառմանը ներկա են եղել համաժողովի նախագահ Վոլֆգանգ Իշինգերը, ԳԴՀ արտաքին քաղաքական և պաշտպանական գերատեսչությունների ներկայացուցիչներ, Բունդեսթագի և Եվրախորհրդարանի պատգամավորներ, անվտանգության հարցերով հայտնի փորձագետներ, հետազոտական կենտրոնների ղեկավարներ:

Հանդիպմանը քննարկումներ են ծավալվել համաշխարհային անվտանգության, աշխարհում տեղի ունեցող սրընթաց փոփոխությունների, առկա մարտահրավերների և սպառնալիքների, դրանց դիմակայելու հնարավորությունների շուրջ։

Նախագահ Արմեն Սարգսյանն իր խոսքում մասնավորապես նշել է, որ Հայաստանը բաց է համագործակցության համար և պատրաստ է դառնալ տարաբնույթ քննարկումների հարթակ։

Այցի շրջանակում Հանրապետության նախագահը հանդիպումներ կունենա ԳԴՀ բարձրագույն ղեկավարության՝ կանցլեր Անգելա Մերկելի, նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի, Բունդեսթագի նախագահ Վոլֆգանգ Շոյբլեի հետ:

Հանդիպումների քննարկումների առանցքում կլինեն երկու երկրների փոխգործակցության օրակարգին և հեռանկարներին վերաբերող բազմաթիվ հարցեր, հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը:

Ավելի վաղ ԳԴՀ կառավարության ներկայացուցիչ Շտեֆեն Զայբերտը հայտարարել էր, որ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ցանկացել է շարունակել շփումը, որը սկսվել է Մերկելի Հայաստան այցի ժամանակ: «Նոյեմբերի 28-ին կանցլերը կընդունի ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին, բանակցություններ տեղի կունենանՄերկելը ցանկացել է շարունակել այդ փոխանակումը: Խոսք կգնա երկկողմ համագործակցության, խորհրդարանական ընտրություններից առաջ Հայաստանում տիրող իրավիճակի, ինչպես նաև միջազգային հարցերի մասին»,-ասել է Գերմանիայի կառավրության ներկայացուցիչը:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---