Արթիկում տեքստիլի արտադրություն կհիմնվի. $1 մլն կներդրվի

Արթիկում տեքստիլի արտադրություն կհիմնվի.  $1 մլն կներդրվի

PanARMENIAN.Net - «Չեխ-Արմ Ինվեստ» ՍՊ ընկերությունն Արթիկում տեքստիլի արտադրություն է հիմնելու. տեխնոլոգիական սարքավորումների ձեռքբերման համար կներդրվի $1 մլն, կստեղծվի 500 աշխատատեղ։

Կառավարությունն Արթիկի Տուֆագործների փողոց 24 հասցեում գտնվող՝ 7316.7 քառ. մետր ընդհանուր մակերեսով օպտիմալացված արդյունքում ազատված դպրոցի շենքը (երկու հարկ և նկուղ), 40.5 քառ. մետր մակերեսով ենթակայանը, 25 քառ. մետր մակերեսով օժանդակ շինությունը, 87.12 քառ. մետր մակերեսով (200.37 խոր. մետր) պարիսպը և դրանց զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ 0.76 հեկտար հողատարածքը 20 տարի ժամկետով հանձնել է ընկերությանն անհատույց օգտագործման իրավունքով:

Ծրագիրը պետք է իրականացվի փուլ առ փուլ՝ 2019-2020 թվականների ընթացքում:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---