Եսայան. Սերժ Սարգսյանին մոռացեք, նա այլևս չկա (վիդեո)

Եսայան. Սերժ Սարգսյանին մոռացեք, նա այլևս չկա

PanARMENIAN.Net - «Հայաստանի Հանրապետական կուսակցության» համամասնական ընտրացուցակի 8-րդ համար Մարգարիտա Եսայանը CivilNet-ի եթերում անդրադարձել է ընտրություններում կուսակցության շանսերին:

Դիտարկմանը, որ մարդիկ չեն ցանկանում անգամ լսել ՀՀԿ-ի և կուսակցության նախագահ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի անունը, Եսայանը հորդորել է մոռանալ վերջինիս:

«Սերժ Սարգսյանին մոռացեք, նա այլևս չկա: Մեր ցուցակը գլխավորում է Վիգեն Սարգսյանը, որը շատ լավ պաշտպանության նախարար է եղել», - ասել է նա:

Նա նշել է նաև, որ բազմաթիվ մարդիկ դիմում են ՀՀԿ-ին՝ հանդիմանելով իշխանությունից հեռանալու համար, քանի որ, ըստ Եսայանի, այդ մարդիկ լուրջ վտանգներ են տեսնում:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---