// IP Marketing video - START// IP Marketing video - END

«50 քայլ դեպի երջանիկ անհատ, հոգատար հանրություն և հզոր պետություն». Ինչ է խոստանում «Իմ քայլը»

«50 քայլ դեպի երջանիկ անհատ, հոգատար հանրություն և հզոր պետություն». Ինչ է խոստանում «Իմ քայլը»

PanARMENIAN.Net - «Իմ քայլը» դաշինքը, որը կազմված է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» և «Առաքելություն» կուսակցություններից, երկրի զարգացման 50 քայլից բաղկացած նախընտրական ծրագիր է ներկայացրել:

Ծրագրում նշվում է, որ դաշինքը՝ հաղթելու դեպքում

1. զարգացնելու է հայրենական ռազմական արդյունաբերությունը,

2. հետևողական է լինելու բանակցային գործընթացում Արցախը` որպես հակամարտության հիմնական կողմ ներգրավելու հարցում,

3. վերացնելու է սփյուռքի ներկայացուցիչներին ՀՀ կառավարման համակարգում ներգրավելու օրենսդրական արգելքները,

4. նվազեցնելու է շահութահարկի, եկամտային հարկի և շահաբաժինների հարկման գործող դրույքաչափերը,

5. լրամշակելու է «Շքեղության հարկի մասին օրենքը», ընդլայնելու և հանրայնացնելու է շքեղության հարկի օբյեկտ և շքեղության հարկ վճարողների ցանկը,

6. hասցեական հարկային քաղաքականությամբ և տարբերակված մոտեցումների կիրառմամբ նպաստելու ենք Երևանից դուրս՝ հատկապես սահմանամերձ գոտիներում գործարար համայնքի կայացմանը,

7. տարեկան մինչև 20 մլն դրամ շրջանառություն ունեցող բիզնեսն ազատելու է հարկերից,

8. ներդնելու է ճանապարհաշինական աշխատանքների որակի ապահովման միջազգային ստանտարտներին համապատասխանող համակարգ, ճանապարհների պահպանման և ընթացիկ շահագործման ավտոմատ հսկողական համակարգ,

9. ներդնելու է ուղևորափոխադրումների կառավարման էլեկտրոնային համակարգ և համացանցով ապահովելու է մեկնարկային/ժամանման ժամանակացույցի հասանելիությունը բոլոր քաղաքներում,

10. 2023 թվականին մարզային (տեղական) նշանակության ավտոճանապարհների 70 և ավելի տոկոսը լինելու են բարեկարգ վիճակում,

11. զարգացնելու է վերականգնվող էներգետիկ և էներգախնայող համակարգերը,

12. մշակելու է ջրային ռեսուրսների կառավարման ռազմավարություն և իրականացնելու ենք ոռոգման համակարգերի արդիականացման պետական աջակցության ծրագրեր,

13. բարձրացնելու է սուբսիդավորման մեխանիզմների հասցեականությունը՝ ապահովելով շահառու համայնքների կարիքների բավարարման հստակ մեխանիզմներ,

14. ճժանդակելու է կոոպերատիվ գյուղատնտեսության զարգացմանը և սահմանելու է կոոպերատիվների կայացման համար անհրաժեշտ նվազագույն նախադրյալներ,

15. ներդնելու է գյուղատնտեսության ապահովագրական համակարգ,

16. աջակցելու է հակակարկտային ցանցերի ներդրմանը,

17. աջակցելու է հայկական ՏՏ, ՏՀՏ, բարձր տեխնոլոգիական արտադրանքի մրցունակ բրենդի ձևավորմանը և ապահովելու է միջազգային շուկաներում պահանջարկ ունեցող արտադրանքի պատշաճ ներկայացումը,

18. աջակցելու է մարզերում նոր տեխնոլոգիական կենտրոնների ստեղծմանը,

19. աջակցելու է «ՏՏ գյուղ» ծրագրի իրականացմանը` Հայաստանը միջազգային ՏՏ մասնագետների համար ցանկալի ապրելու վայր դարձնելու նպատակով,

20. բարձրացնելու է պետական աշխատողների աշխատավարձերը, վարելու է աշխատավարձերի բարձրացումը խրախուսող քաղաքականություն,

21. պետական համակարգում ամրապնդելու է արժանիքների հիման վրա պաշտոն ստանձնելու սկզբունքը,

22. անցում է կատարելու ռազմավարական պլանավորման և փաստերի ու տվյալների վերլուծության վրա հիմնված քաղաքականության մշակման մոդելի,

23. զարգացնելու է ուղիղ ժողովրդավարության մշակույթը տեղական և համապետական հանրաքվեների ինստիտուտի միջոցով,

24. ստեղծելու է հանրային ծառայությունների մատուցման մեկ միասնական կենտրոն և էլեկտրոնային հարթակ՝ ծառայություններ մատուցելով «միայն մեկ անգամ» սկզբունքով,

25. հանրային ֆինանսները տնօրինելու է նպատակային և խնայողաբար՝ սահմանված նպատակին նվազագույն միջոցներով հասնելու տրամաբանությամբ,

26. ներդնելու է պետական գնումների արդար և թափանցիկ էլեկտրոնային համակարգ,

27. բացահայտելու է պետական գնումների ոլորտում իրականացված չարաշահումները, վերականգնելու ենք պետությանը պատճառված վնասները,

28. վերանայելու է գնումների կազմակերպման և իրականացման կանոնակարգերը` ապահովելով մեկ անձից գնումների ծավալի տարեկան 20%-ով կրճատում,

29. ստեղծելու է կոռուպցիոն դեպքերի կանխարգելման, հակակոռուպցիոն ծրագրերի համակարգման միասնական անկախ մարմին,

30. բեռնաթափելու է դատական համակարգը, ներդնելու և գործարկելու է վեճերի լուծման այլընտրանքային հնարավորություններ,

31. գործարկելու է անցումային արդարադատություն առնվազն հետևյալ ուղղություններով՝ անկախությունից ի վեր տեղի ունեցած բոլոր ընտրությունների արդյունքների կեղծված լինելու վերաբերյալ հայտարարությունների անաչառ գնահատման համար, Հայաստանում պետության կամ հասարակության կարիքների համար գույքի հարկադիր օտարման միջոցով սեփականազրկված քաղաքացիներ, ոչ մարտական պայմաններում զոհված զինվածառայողներ,

32. ճանապարհային ոստիկանության հենքի վրա ստեղծելու և պարեկային ծառայություն, որը կատարելու է երթևեկության և հանրային անվտանգության ապահովման գործառույթներ,

33. երթեւեկության կանոնների խախտումների համար նշանակվող տուգանքների առավելագույն չափ է սահմանվելու 29,000 դրամը, փոխարենը ներդրվելու է խախտումների համար վարորդի միավորների նվազեցման, վարորդական իրավունքից զրկելու համակարգ,

34. ներդնելու է համընդհանուր բժշական ապահովագրության համակարգ,

35. բարձրացնելու է նախադպրոցական կրթության որակը, հասանելիությունը և մատչելիությունը` ապահովելով 3 տարեկանից բարձր երեխաների 70%-ի ներգրավումը նախադպրոցական կրթական հաստատություններում,

36. հանրակրթության ոլորտում արդիականացնելու է ուսումնական ծրագրերը, ապահովելու է բնական և տեխնիկական առարկաների և օտար լեզուների խորացված ուսուցում, զարգացնելու է քաղաքացիական, ֆինանսական ու ձեռնարկատիրական կրթությունը և մեդիագրագիտությունը,

37. ապահովելու է ուսուցչի մասնագիտության հեղինակության բարձրացում և աշխատավարձի աստիճանական բարձրացում,

38. բարձրագույն կրթության ոլորտում ապահովելու է անցումը երրորդ աստիճանին (PhD): Կենտրոնացնելու և ուժեղացնելու է բուհական համակարգը,

39. խրախուսելու է գիտության, նորարարության և իրական հատվածի միջև համագործակցությունը, գիտական հետազոտությունների արդյունքների առևտրայնացումը,

40. մինչեւ 2023 թվականը գործազրկությունը նվազեցնելու է 5 տոկոսային նիշով,

41. մշակելու է հատուկ կարիքներ ունեցող անձանց սոցիալական ինտեգրումն ապահովող քաղաքականություններ,

42. մշակելու է երիտասարդ ընտանիքներին մատչելի բնակարանով ապահովելու նախագծեր,

43. մինչև 2023 թվականը վերացնելու է ծայրահեղ աղքատությունը, աղքատությունը նվազեցնելու է առնվազն 10 տոկոսային նիշով,

44. բարձրացնելու է կենսաթոշակները,

45. իրականացնելու է բարեփոխումներ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգում,

46. իրականացնելու է «պարտքը բնապահպանության դիմաց» համակարգի գործարկում, ինչի արդյունքում այն գումարների մի մասը, որը պետք է մասամբ ծառայեր արտաքին պարտքի սպասարկմանը, ուղղվելու է բնապահպանական ծրագրերի իրականացմանը,

47. ներդնելու է աղբի վերամշակման ժամանակակից համակարգ,

48. զարգացնելու է վերամշակող և կայուն բնօգտագործումը, հանքարդյունաբերության ոլորտում սահմանելու է ամենաբարձր բնապահպանական չափանիշներ,

49. բարձրացնելու է Սեւանա լճի մակարդակը, ինչպես նաև գործուն քայլեր է ձեռնարկելու լճի աղտոտվածության մակարդակը կտրուկ նվազեցնելու համար,

50. զարգացնելու է ստեղծագործական արդյունաբերությունը, ապահովելու է հայկական արվեստի «արտահանում» և միջազգայնացում:

 Ուշագրավ
Շնորհավորում եմ իմ ընկեր Փաշինյանին և նրա թիմակիցներին, որոնք հրաշալի հաղթանակ տարան բռնակալներով լի այս աշխարհում
70.43%-ով հաղթել է «Իմ քայլը» դաշինքը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ
Նա ասել է՝ Փաշինյանի կառավարությունը, անցած մի քանի ամիսների ընթացքում մշտապես սրտացավ մոտեցում է ցուցաբերել Արցախին առնչվող բոլոր հարցերին
ԳՄ նիստին մասնակցել է նաև ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը, սակայն, ինչպես հայտնեց նախկին ՊՆ նախարարը, նա չի մասնակցի առաջիկա ընտրություններին