Ռուստամյան. Ոչ ոք իրավասու չէ սահմանափակել քաղաքական տեսակետներ հայտնելու իրավունքը

Ռուստամյան. Ոչ ոք իրավասու չէ սահմանափակել քաղաքական տեսակետներ հայտնելու իրավունքը

PanARMENIAN.Net - Ոչ ոք քաղաքական տեսակետներ արտահայտելու իրավունքը սահմանափակելու իրավասություն չունի։ Այդ մասին հայտարարել է ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը՝ անդրադառնալով վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի` Ճամբարակում հնչեցրած այն մտքին, թե Արցախի նախագահ Բակո Սահակյանը պետք է կարգի հրավիրի իր կառավարության անդամներին։

«Սա մեր քաղաքական կյանքը լավ տեղ չի տանելու»,-ասել է նա, հայտնում է «Երկիր Մեդիան»:

Ռուստամյանը հավելել է, որ ոչ ոք իրավունք չունի հայության տարբեր հատվածներին, հատկապես` հայկական երկրորդ հանրապետության պաշտոնական ընտրված իշխանություններին արգելել տեսակետներ հայտնել հայաստանյան քաղաքական իրավիճակի մասին։

«Սա վտանգավոր է, հղի ներազգային պառակտման հասցնելու վտանգով»,- ասել է Ռուստամյանը:

ՀՀ վարչապետի պաշտոնակատար, «Իմ քայլը» դաշինքի առաջնորդ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ վերջին օրերին իր համար անհասկանալի է Արցախի իշխանությունների ակտիվությունը: Այդ մասին նա խոսել է Ճամբարակում նախընտրական հանդիպման ժամանակ:Նա հորդորել է Արցախի նախագահ Բակո Սահակյանին «կարգի հրավիրել իր կառավարության անդամներին, որոնք պետք է իրենց աշխատանքով զբաղվեն, ոչ թե մեկնաբանություններով»:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---