Փաշինյան. ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցը շատ փոքր է ու ոչ էական30 նոյեմբերի 2018 - 11:32 AMT PanARMENIAN.Net - Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցը ոչ էական է, քանի որ կան շատ ավելի էական հարցերը։ «ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցը շատ փոքր և նույնսիկ ոչ էական հարց է։ Շատ ավելի էական են այն հարցերը, որոնք քննարկվում են այդ համատեքստում։ Մենք հետևողականորեն պաշտպանելու ենք Հայաստանի ու Արցախի շահը»,-Սևանում «Իմ քայլը» դաշինքի նախընտրական քարոզարշավի ժամանակ ասել է Փաշինյանը, հայտնում է Aysor.am-ը։ Նա նշել է, որ Հայաստանը ոչ թե վատթարացրել է որևէ մեկի հետ իր հարաբերությունները, այլ արձանագրել է «այն վատ և հեղինակազուրկ իրավիճակը, որում գտնվում է Հայաստանը, ինչը ժառանգել է այդ և ոչ միայն այդ կազմակերպություններում»։ «Մենք, ի տարբերություն նախորդ իշխանությունների, մտադիր չենք լռության մատնել մեր անվտանգության կենսական խնդիրները, մտադիր չենք համակերպվել այն իրողությունների հետ, որոնք տեղի են ունենում մեր շուրջ։ Մենք շատ կարևոր ենք համարում, որ ՀԱՊԿ–ում մենք հստակեցնենք մեր պարտավորությունները դաշնակիցների առաջ և դաշնակիցների պարտավորությունները մեր առաջ։ Մենք այս հարցերը բարձրացնում ենք մեր գործընկերների հարաբերությունները լավացնելու և զարգացնելու համար: Եթե մենք այդ խնդիրներին չանդրադառնանք, իրավիճակը գնալով ճահճանալու է և մեզ համար ստեղծելու են ավելի ու ավելի շատ խնդիրներ», - նշել է Փաշինյանը։ Նոյեմբերի 28-ին ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը Մինսկում Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի և ԵՏՄ անդամ պետությունների վարչապետների հետ փակ հանդիպմանը «կառուցողական քննարկում է ունեցել մի շարք հարցերի, այդ թվում ՀԱՊԿ քարտուղարության վերաբերյալ», Նոյեմբերի 8-ին Աստանայում կայացած ՀԱՊԿ գագաթնաժողովում հնարավոր չեղավ գլխավոր քարտուղար ընտրել՝ ՀՀ-ն պնդում էր, որ իր թեկնածուն շարունակի պաշտոնավարել, անդամներից ոմանք, որ Բելառուսը պետք է ստանձնի պաշտոնը: Ուստի հարցը հետաձգվեց մինչև դեկտեմբերի 6-ը: Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը կարծում է, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար կդառնա Բելառուսի ներկայացուցիչը: Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է Թունյան․ Ադրբեջանից գազ գնելու հարց այս պահին չկա օրակարգում Ըստ նրա՝ Հայաստանի կամ որևէ այլ երկրի համար տարբերություն չկա, թե որտեղից կգնի իր էներգառեսուրսը ՀՀ–ն կգործակցի Իտալիայի հետ ռազմական, ռազմատեխնիկական ոլորտներում․ Կան պայմանավորվածություններ Այցը տեղի է ունեցել ապրիլի 23-25-ը Բողոքի ակցիա՝ Բեռլինում «Ալիևին՝ Հաագա» վանկարկումով Ակցիայի մասնակիցները նաև ծածանել են Արցախի Հանրապետության դրոշը |