ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշ ավագը մահացել է

ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշ ավագը մահացել  է

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 30-ին 94 տարեկանում մահացել է ԱՄՆ-ի 41-րդ նախագահ Ջորջ Բուշ ավագը: Ամերիկյան լրատվամիջոցների փոխանցմամբ, այս մասին հայտարարություն է տարածել նախկին նախագահի ընտանիքը։

Ջորջ Բուշ ավագն ԱՄՆ նախագահի պաշտոնը զբաղեցրել է 1989 թվականից մինչև 1993 թվականը, 1981-1989 թվականներին եղել է ԱՄՆ փոխնախագահ: Բուշ ավագը Երկրորդ աշխարհամարտին մասնակցած վերջին ԱՄՆ նախագահն էր:

Ջորջ Բուշ ավագի որդին ԱՄՆ 43-րդ նախագահ Ջորջ Բուշ կրտսերն է։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---