Սպիտակում և Վայքում ձյուն է գալիս 1 դեկտեմբերի 2018 - 13:24 AMT PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 1-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Սպիտակի և Վայքի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում: Արթիկի, Եղեգնաձորի և Մարտունու ավտոճանապարհներին ձնախառն անձրև է: Վայքի, Ստեփանավանի ճանապարհներին և Գորիս-Սիսիան հատվածում տեղ-տեղ մերկասառույց է: Սպիտակի տարածաշրջանի ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 50 մետր, հայտնում է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացրել են, որ դեկտեմբերի 1-ին՝ ժամը 10:30-ի դրությամբ, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար: Ուշագրավ Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Պատճառը հայտնի չէ Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում Ամենաընթերցվողը բաժնում | Քոչարյանը Ցեղասպանության զոհերի ցուցակներ կազմելու մասին. Քաղաքական որոշում չկա իմ կարծիքն է Ըստ նրա, դա պահանջատիրական մոտեցում է «Ուիգմորը»՝ քննչական գործողությունների մասին․ Շարունակում ենք բնականոն գործունեությունը ԶԼՄ–ներին կոչ է արվում զերծ մնալ այնպիսի տեղեկությունների հրապարակումից, որոնք չեն համապատասխանում իրականությանը Պատգամավորին տրանսպորտում վիրավորած Սամվել Վարդանյանին դաժան ծեծելու առթիվ ծառայողական քննություն է նշանակվել ՄԻՊ–ը Վարդանյանին ծեծելու դեպքի առնչությամբ գրություններ կուղարկի ՆԳՆ և դատախազություն Միրզոյանը կմեկնի Սաուդյան Արաբիա․ Դա ՀՀ-ից առաջին բարձրաստիճան այցը կլինի այդ երկիր Երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերություններ են հաստատվել 2023թ. նոյեմբերին |