3-րդ եռամսյակում 2-րդի համեմատ օտարերկրյա ներդրումներն աճել են մոտ $50 մլն-ով

3-րդ եռամսյակում 2-րդի համեմատ օտարերկրյա ներդրումներն աճել են  մոտ $50 մլն-ով

PanARMENIAN.Net - 2018 թվականի 3-րդ եռամսյակում Հայաստանում օտարերկրյա ուղղակի ներդրումները կազմել են մոտ 60 մլրդ դրամ՝ նախորդ եռամսյակի համեմատ աճելով 24 մլրդ դրամով կամ $50 մլն-ով։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել ՀՀ վարչապետի խորհրդական Մեսրոպ Առաքելյանը։

Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն՝ 2017 թվականի նույն ժամանակահատվածում ուղղակի ներդրումները կազմել են 57 մլրդ դրամ։

Ներդրումներն աճել են Արաբական Միացյալ Էմիրություններից, ԱՄՆ-ից, ԵՄ-ից, Վրաստանից. ՌԴ-ից, Լիբանանից, Պանամայից և Վիրջինյան կղզիներից։

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---