Դահուկորդ Միքայելյանը 2-րդ ոսկին է նվաճել Ֆինլանդիայի վարկանիշային մրցաշարում 3 դեկտեմբերի 2018 - 14:49 AMT PanARMENIAN.Net - 19-ամյա Միքայել Միքայելյանը Աշոցքից մինչև 20 տարեկանների շարքում երկրորդ ոսկե մեդալն է նվաճել Ֆինլանդիայի Ռուկա քաղաքում տեղի ունեցած դահուկավազքի միջազգային մրցաշարում: Միքայելյանը լավագույն արդյունքն է ցույց տվել 15 կմ մրցատարածությունում ազատ ոճում: Իսկ մրցաշարին հայտավորված 80 մարզիկների մրցավեճում նա եզրափակել է «հրաշալի յոթնյակը» և վաստակել 70,94 վարկանիշային միավոր։ Նրա համաքաղաքացի Թադևոս Պողոսյանը 21-ն էր (93, 25 միավոր), վանաձորցի Արման Մատինյանը 63-ն էր (164,12): Աշոցքի մեկ այլ պատվիրակ` Կատյա Գալստյանը կանանց ազատ ոճի 10 կմ տարածությունում, 45 մասնակիցների պայքարում 17-ն էր՝ 125,25 միավոր։ Մրցաշարը վարկանիշային էր: Դահուկորդների վաստակած միավորները օլիմպիական քառամյա փուլի ընդհանուր հաշվարկով գումարվում են մարզաձևի միջազգային ֆեդերացիայի համապատասխան տարիքային խմբերի դասակարգման աղյուսակում: Մինչև տարեվերջ, դեկտեմբերին, հայ մարզիկների մասնակցությամբ Ֆինլանդիայում կանցկացվի միջազգային ևս երկու մրցաշար, հայտնում է ՀԱՕԿ լրատվական բաժինը: Մրցաշարին մասնակցում էին 7 երկրի մարզիկներ: Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |