Սեյսմիկ խոցելիությամբ 26 դպրոց կնորոգվի

Սեյսմիկ խոցելիությամբ 26 դպրոց կնորոգվի

PanARMENIAN.Net - ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանի գլխավորությամբ տեղի ունեցած սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրի միջգերատեսչական աշխատանքային խմբի հերթական նիստի ընթացքում որոշվել է դպրոցների ցանկը, որոնք ունեն առավելագույն սեյսմիկ խոցելիություն և ենթակա են վերակառուցման կամ ամրացման ծրագրի շրջանակում, հայտնում է ՀՀ կառավարության տեղակատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունըԼ

Նիստի ընթացքում որոշումներ են կայացվել Եղեգնաձորի թիվ 1 հիմնական դպրոցի կառուցման, Երևան քաղաքի թվով 4 դպրոցների վերակառուցման և 1 դպրոցի ամրացման նախագծերի հետագա ընթացքի, Երևանի Մ. Մխոյանի անվան թիվ 68 հիմնական դպրոցի տարածքի ընդլայնման և թիվ 18 հիմնական դպրոցում առկա էլեկտրական ենթակայանի տեղափոխմանն առնչվող հարցերի վերաբերյալ։

Ցանկը ներառում է Արագածոտնի մարզի Սասունիկ, Օհանավան և Շենավան, Արարատի մարզի Փոքր Վեդի, Վանաշեն, Հովտաշատ, Հայանիստ, Մասիս և Այգեստան, Արմավիրի մարզի Պտղունք, Փարաքար, Ջրաբերդ և Մրգաշատ, Կոտայքի մարզի Հրազդան, Աբովյան և Կամարիս, Լոռու մարզի Վանաձոր, Օձուն և Ալավերդի, Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ և Ճամբարակ, Տավուշի մարզի Գանձաքար, Շիրակի մարզի Ազատան և Արթիկ, Վայոց ձորի մարզի Վայք և Գետափ համայնքներում գործող թվով 26 դպրոցներ։

Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիրն իրականացվում է ՀՀ կառավարության և Ասիական զարգացման բանկի միջև կնքված վարկային պայմանագրի հիման վրա: Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է $107 մլն, որից բանկի վարկային միջոցները կազմում են $88,5 մլն: Պետական համաֆինանսավորումը կազմում է $18,5 մլն դոլար:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---