Իսրայելը գործողություն է սկսել Լիբանանի հետ սահմանին

Իսրայելը գործողություն է սկսել Լիբանանի հետ սահմանին

PanARMENIAN.Net - Իսրայելի զինվորականները հայտարարել են «Հյուսիսային վահան» ռազմական գործողության մեկնարկի մասին: Նրանք մտադիր են գտնել և ոչնչացնել անդրսահմանային թունելները, որոնք փորում է Լիբանանի «Հեզբոլլահ» շարժումը Իսրայելի տարածք գրոհայիններին գաղտնի տեղփոխելու համար:

Իսրայելի պաշտպանության բանակի պաշտոնական ներկայացուցիչ Յոնաթան Կոնրիկուսը խոստովանել է «մեկից ավելի» ստորգետնյա անցուղու առկայությունը: «Մեզ հայտնի է մի շարք թունելների մասին,-ասել է նա, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Նշվում է, որ թունելները դեռ չեն շահագործվում և անմիջական սպառնալիք չեն ներկայացնում իսրայելցիների համար:

Ըստ սպայի, գործողություններն իրականացվելու են միայն Իսրայելի կողմից վերահսկվող տարածքում, այդ թվում՝ Գոլանի բարձունքի հյուսիսային մասում:

«Մենք պահուստայինների զորակոչ չենք իրականացրել, սկայն հզորացրել ենք մեր զորքերը հյուսիսում»,-ասել է Կոնրիկուսը:

Գործողության մեկնարկի մասին հայտարարել են Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուի և ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի միջև բանակցություններից հետո: Նրանք հանդիպել էին Բրյուսելում «Իրանի ագրեսիան զսպելու ուղիները քննարկելու համար:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---