2007-ից ի վեր առաջին անգամ «Ոսկե գնդակը» չի շնորհվել Մեսսիին կամ Ռոնալդուին

2007-ից ի վեր առաջին անգամ «Ոսկե գնդակը» չի շնորհվել Մեսսիին կամ Ռոնալդուին

PanARMENIAN.Net - 2018-ի «Ոսկե գնդակ» մրցանակին է արժանացել Մադրիդի «Ռեալի» և Խորվաթիայի հավաքականի կիսապաշտպան Լուկա Մոդրիչը: 2007-ից ի վեր առաջին անգամ մրցանկը չի շնորհվել Կրիշտիանու Ռոնալդուին կամ Լիոնել Մեսսիին:

«Ոսկե գնդակ» մրցանակը ոչ պաշտոնապես անվանում են տարվա լավագույն ֆուտբոլիստին տրվող պարգև: 2007-ից ի վեր Մեսսին ու Ռոնալդուն 5-ական անգամ ստացել են այդ մրցանակը:

Ընդունելով մրցանակը՝ Մոդրիչը շնորհակալություն է հայտնել «Ռեալի» թիմակիցներին, ակումբի ամբողջ անձնակազմին ու իր մարզչին, գրում է BBC-ին: Մոդրիչն առաջին ֆուտբոլիստն է Խորվաթիայից, որն արժանանում է այդ հեղինակավոր մրցանակին:

33-ամյա Մոդրիչը 2017-ին օգնեց «Ռեալին» նորից հաղթել Չեմպիոնների լիգայում և զգալի ավանդ ունենալ ՌԴ-ում կայացած աշխարհի առաջնությունում Խորվաթիայի խաղերում:

Առաջին «Ոսկե գնդակը» կանանց շրջանում ստացել է ֆրանսիական «Լիոնի» անդամ Ադա Հեգերբերգը:

«Ոսկե գնդակը» շնորհվում է 1956-ից, այն սահմանել է France Football ամսագիրը: Հաղթողն ընտրվում է մարզական ոլորտի լրագրողների քվեարկության արդյունքում:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---