ԱԺ-ում քվորում չկա. Օրակարգում է Արամ Հարությունյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը

ԱԺ-ում քվորում չկա. Օրակարգում է Արամ Հարությունյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 4-ին Ազգային ժողովում մեկնարկել է հերթական նիստը, որի օրակարգում է կաշառք ստանալու մեջ մեղադրվող ԱԺ պատգամավոր Արամ Հարությունյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը: Քվորում դեռ չկա, գրանցվել է 26 պատգամավոր։

Ըստ դատախազության, քրեական գործով ձեռք բերված ապացույցների համակցությունը բավարար հիմք է տալիս ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Արամ Հարությունյանին սույն գործով ներգրավելու որպես մեղադրյալ և մեղադրանք առաջադրելու առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով և հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման համար՝ 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:

Քվորումի համար հարկավոր է 53 պատգամավորի գրանցում:

ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հայտարարել է, որ ըստ ԱԺ կանոնակարգ-օրենքի 4 ժամ հետո կարելի է սկսել աշխատանքը, եթե քվորում լինի:

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---