ԵՄ-ի նախաձեռնությամբ ՀՀ բուհերի ուսանողների միջև Startup boost weekend vol3 նախագծի հաղթողները hայտնի են

ԵՄ-ի նախաձեռնությամբ ՀՀ բուհերի ուսանողների միջև Startup boost weekend vol3 նախագծի հաղթողները hայտնի են

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 1-2-ը Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում անցկացվել է Startup Boost Weekend Vol3 միջոցառումը, որի նպատակն էր խթանել ձեռնարկատիրական մտածելակերպի տարածումը ուսանողների շրջանում։

Այն հանդիսանում է ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող նախաձեռնություն և միջոցառման երկու օրերի ընթացքում տարբեր համալսարանների ուսանողներ հնարավորություն էին ստացել աշխատել միասին, կազմավորել թիմեր, գեներացնել գաղափարներ և փորձել իրականացնել դրանք Startup մշակույթին ինտեգրման միջոցով: Մասնակիցները հանդիպել են և աշխատել փորձառու մենթորների, ձեռներեցների և ներդրողների հետ: Երկրորդ օրվա ավարտին իրենց ամփոփված գաղափարները ներկայացրել են փորձառու ժյուրիին:

Միջոցառման բացմանը մասնակցել են ՀՀ-ում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար պարոն Գոնզալո Սեռանոն, ԵՄ-ն՝ Բիզնեսի համար նախաձեռնության «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրի ղեկավար Մարիամ Բաբայանը , Հայաստանյան «Ռոստելեկոմի» գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը և ImpactAim Venture Accelerator-ի ղեկավար Ռուզաննա Սաֆարյանը։

«Ռոստելեկոմ» Հայաստանի գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը նշել է, որ մեծապես կարևորում է հայաստանյան առաջատար համալսարանների ուսանողների մասնակցությունը միջոցառմանը, և որ ստարտափ մտածողությունը պետք է ձևավորվի հենց համալսարանական, ուսանողական տարիքից։ Նա նշել է, որ ընկերությունը նույնպես սկսել է որպես սթարթափ, այսօր արդեն հանդիսանում է առաջատար օպերատորներից մեկը, և միջոցառման արդյունքում նույնպես ակնկալում է նոր հետաքրքիր նախագծեր տեսնել։

ԵՄ-ի կողմից համաֆինանսավորվող և ՀԸ (GIZ)-ի կողմից իրականացվող «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրի ղեկավար Մարիամ Բաբայանը նշել է, որ ծրագիրն արդեն երրորդ անգամ է աջակցում Startup Boost Weekend նախագծին, քանի որ հենց երիտասարդներն են տիրապետում այն ներուժին, որն անհրաժեշտ է զարգացնելու երկրի նորարարական և ՏՏ ոլորտները: Այս միջոցառումն առաջին քայլն է, որպեսզի նրանք հաջողությամբ մտնեն ձեռներեցության ոլորտ և ապագայում ստեղծեն հաջողակ սթարթափ ընկերություններ՝ ի նպաստ երկրի զարգացման:

Հայաստանում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Գոնզալո Սեռանոն իր ելույթի խոսքում ներկայացրել է Եվրոպական միության աջակցությամբ իրականացվող նորարարության և սթարթափ էկոհամակարգերին ուղղված միջոցառումները , քանի որ ԵՄ-ն այդ ոլորտները համարում է Հայաստանի տնտեսության զարգացման անկյունաքարերից և օժանդակում է ՀՀ կառավարության՝ երկիրը նորարարական և առաջատար տեխնոլոգիաների կենտրոն դարձնելու նպատակին:

Startup Boost Weekend Vol3-ը միավորել էր ուսանողների՝ նախաձեռնության գործընկեր 6 համալսարանից՝ Հայաստանի ամերիկյան համալսարան,Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան, Հայ-Ռուսական համալսարան, Երևանի պետական համալսարան, Հայաստանում ֆրանսիական համալսարան և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան։

«Քաթը լիսթ» Բարձր տեխնոլոգիաների և ձեռներեցության զարգացման հիմնադրամի համահիմնադիր Համբարձում Քաղկեցյանը նշել է, որ Startup Boost Weekend-ը Հայաստանի սթարթափ էկոհամակարգի նախաձեռնություն է, որի նպատակը հայկական համալսարաններում ձեռներեցության խթանումն է: Փորձառու ձեռներեցները մենթորինգի միջոցով օգնում են թիմերին զարգացնել ձեռնարկատիրական մտածողությունը ։ Իրենք՝ կազմակերպիչները , ակնկալում են այս նախաձեռնության արդյունքները տեսնել առնվազն 5-7 տարի հետո, երբ մասնակիցներից մի քանիսը հիմնադրեն իրենց սեփական ը նկերությունները `լինելով ավելի պատրաստված և հարուստ գիտելիքների պաշարով:

Երկու օրում ձևավորվել է 10 թիմ, որոնք երկրորդ օրվա ավարտին ներկայացրել են իրենց գաղափարները ժյուրիին։ Հաղթող թիմերին էին՝

Eventor- Անվճար և արագ մանկական ծննդյան միջոցառումների կազմակերպում՝ ելնելով մայրիկի սոցիալական էջերում նկատվող նախը նտրություններից։

EyeZ-Տեսողական խնդիրներ ունեցող մարդկանց օգնող սարք, որը թույլ է տալիս ճշգրիտ կերպով կողմորոշվել շարժման ը նթացքում։

PromoCar – Հարթակ, որը միավորում է բրենդերն ու լրացուցիչ եկամուտ նախը նտրող վարորդներին, ովքեր պատրաստ են բրենդավորված ավտոմեքենա վարել։

«Ռոստելեկոմ»-ի կողմից հաղթող թիմերին տրամադրվեցին 600 և 400 դոլարին համարժեք դրամային մրցանակներ առաջին և երկրորդ տեղերի համար։ Երկրորդ թիմը ստացավ նաև հնարավորություն մասնակցելու ANEL Startup Incubator ծրագրին։

Startup Boost Weekend Vol3 միջոցառումը «Քաթը լիսթ» բարձր տեխնոլոգիաների և ձեռներեցության զարգացման հիմնադրամի կողմից իրականացվել է՝ համագործակցելով Եվրոպական միության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության Տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության կողմից համաֆինանսավորվող և ԳՄ ՀԸ (GIZ)-ի կողմից իրականացվող «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրի, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի, Հայաստանի ազգային ճարտարագիտական լաբորատորիաների ինովացիոն ինկուբատորի և Հայաստանի ամերիկյան համալսարանի Ձ զարգացմանը եռներեցության և նորարարական տեխնոլոգիաների կենտրոնի հետ։

Startup Boost Weekend Vol3-ի կազմակերպմանը աջակցել են «Ռոստելեկոմ» Հայաստանը , Impact Aim-ը , Creatr-ը , Hero House-ը և CA Training and Consulting-ը :

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---