Գլխավոր տոնածառի գումարը գոյացել է «Երևան 2800» տոնակատարության խնայված միջոցներից 4 դեկտեմբերի 2018 - 13:23 AMT PanARMENIAN.Net - Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Իզաբելա Աբգարյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ Հանրապետության հարապարակի գլխավոր տոնածառի գումարը գոյացել է «Երևան 2800» տոնակատարության խնայված միջոցներից: Երևանի քաղաքապետարանի բյուջեից 71 մլն դրամ կամ մոտ 150,000 դոլար է հատկացվել նոր տոնածառի համար: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Երևանի Հանրապետության հրապարակում նոր գլխավոր տոնածառ է տեղադրվելու, աշխատանքները սկսվել են: «2005-ից ի վեր առաջին անգամ Հանրապետության հրապարակում նոր տոնածառ ենք ունենալու: Տոնածառի լույսերը կվառվեն դեկտեմբերի 15-ից հետո: Օրն առաջիկայում կհստակեցնենք: 35+2 մետր բարձրութամբ (գագաթի հետ միասին), հիմքում 14.4 մետր տրամագծով տոնածառը բարձր որակի արհեստական եղևնու ճյուղերից է պատրաստվում, զարդարվելու է մոտ 200 մետր երկարությամբ լուսատու շղթաներով, 1500 խաղալիքով», - ասել է Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը: Նախորդ տարիներին Հանրապետության հրապարակում տեղադրվել է միևնույն ձևավորմամբ, բնական ճյուղերով տոնածառը, որը չի արժանացել մայրաքաղաքի բնակիչների միանշանակ համակրանքին: Ուշագրավ Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները Ամենաընթերցվողը բաժնում | Փաշինյան․ Ռուսական հենակետերը դուրս կբերվեն Տավուշից Խոսելով հայ սահմանապահների տեղակայման ժամկետների մասին` նա շեշտել է, որ այդ գործընթացը պետք է հնարավորինս արագ անել Վարչապետ․ Որոշումը նվազեցնելու է անվտանգային ռիսկը Բաղանիս-Կիրանց-Ոսկեպար հատվածում և ՀՀ սահմանի ամբողջ երկայնքով Նա ընդգծել, որ իհարկե, սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա նաև էական ձեռքբերում է նաև ՀՀ համար Տավուշցիները կրկին բողոքի են դուրս եկել Նրանք ընդգծել են, որ իրենց բոլորովին այլ կերպ են ներկայացրել իրավիճակը Փաշինյան. Առաջին անգամ Հայաստանը և Ադրբեջանը սեղանի շուրջ հարց են լուծել, պետք է գնահատենք «Շատ կարևոր է արձանագրել»,–ասել է նա |